Tuesday, September 18, 2012

Հնդկաստանում մահացել է աշխարհի ամենակարճահասակ կուլտուրիստը

Ռոմեո մականվամբ աշխարհի ամենակարճահասակ կուլտուրիստ Դև Ադիտիան, որի անունը ներառվել է
նվաճումների տեղի գրքույկում՝ Լիմկիի ռեկորդների գրքում, մահացել է 23 տարեկանում և դիակիզվել հայրենի Պհագվարա քաղաքում (Պենջաբ նահանգ): Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն: Կուլտուրիստի հասակը չի գերազանցել 80 սանտիմետրը, նա կշռել է 9 կգ: Ռոմեոն մեծ ճանաչում է ձեռք բերել՝ շնորհիվ իր մարմնի համեմատ զգալի մարզական հաջողությունների: Մեկ ձեռքով նա բարձրացրել 3 կգ կշռող ծանրաքարեր և պառկած սեղմման ժամանակ բարձրացրել 6 կգ-անոց ծանրաձող: Նրա մարզչի խոսքով՝ Ռոմեոյի մահը անդառնալի կորուստ է ինչպես նահանգի, այնպես էլ ողջ երկրի համար: 2006 թվականին Ռոմեոն հավակնել է դառնալ Գինեսի ռեկորդակիր` որպես մոլորակի ամենափոքր կուլտուրիստ, սակայն մրցանակը տրվել է հարևան Նեպալի բնակչին:

No comments: