Tuesday, September 18, 2012

Ջեմալ փաշայի թոռան բացահայտումը. Թուրք ազգայնականը վատ է զգացել, որ իր մայրը հայ է

Tert.am. 18-9-2012- Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ձեմալ փաշայի թոռան՝ «1915. Հայոց ցեղասպանություն» գրքում եւս մեկ սկանդալային բացահայտում է տեղ գտել: Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, Հասան Ջեմալը գրքում անդրադարձել է Cumhuriyet թերթի հայտնի ազգայնական լրագրող Իլհան Սելչուքի մոր ազգային պատկանելությանը՝ շեշտելով, թե Սելչուքը մշտապես թաքցրել է այն: Իլհան Սելչուքն իր մտերիմներին նույնիսկ չի ասել, թե երբ է մահացել իր մայրը եւ սուգ չի պահել: Այս բացահայտումը թուրքական լրատվամիջոցներում մեծ արձագանք է գտել: Ավելի վաղ թուրք լրագրող Թունջայ Օփչին գրել է, թե հայ ծանոթներից մեկն ասել է, թե Սելչուքը բարդույթավորվել է այն հանգամանքից, որ իր մայրը հայ է, իսկ մորաքույրը թաղված է Շիշլիի հայկական գերեզմանոցում, որի պատճառով Սելչուքն անցել է ազգայնականների կողմը:

No comments: