Tuesday, September 18, 2012

Իլհամ Ալիևին առաջարկել են բոլոր զորամասերում կանգնեցնել Ռամիլ Սաֆարովի հուշարձանը

1in.am.18-9-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի
քաղաքացի, պաշտոնաթող գնդապետ Բադրի Ուսթուները շնորհակալական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված տխրահռչակ Ռամիլ Սաֆարովին ներման արժանացնելու հետ: Նամակում թուրք պաշտոնաթող զինվորականը նշել է, որ Ալիևի փոխարեն ինքը նույնպես կվարվեր նման կերպ: Բացի այդ, նա Ալիևին առաջարկել է բոլոր զորամասերում կանգնեցնել Սաֆարովի հուշարձանը, որպեսզի դա օրինակ ծառայի ադրբեջանցի յուրաքանչյուր զինվորի համար:

No comments: