Monday, September 17, 2012

Սիրիան ՄԱԿ-ին բողոքել է Թուրքիայից

1in.am. 17-9-2012- Դամասկոսը մեղադրել է Թուրքիային ահաբեկիչներին աջակցելու համար: Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ, սիրիական իշխանությունները վստահ են, որ Թուրքիան ապաստ է տրամադրում "Ալ Ղաիդա" եւ այլ ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված նամակում Սիրիայի արտգործնախարարությունը վստահեցնում է, որ Թուրքիան "օգնում է "Ալ Ղաիդայի" հազարավոր կողմնակիցների` մուտք գործել Սիրիայի տարածք` անմեղ սիրիացիներին սպանելու, նրանց տները պայթեցնելու եւ քաոս սերմանելու համար", տեղեկացնում է Associated Press-ը: Նշենք, որ Թուրքիայի տարածքում է տեղակայված Սիրիայի ազատ բանակի շտաբ-գրասենյակը: Նշենք նաեւ, որ պաշտոնական Դամասկոսը բազմիցս մեղադրել է Սաուդյան Արաբիային, Քաթարին, Թուրքիային, ԱՄՆ-ին եւ Սուդանին` սիրիացի ընդդիմադիրներին աջակցելու համար:

No comments: