Monday, September 17, 2012

Կիլիկյան թագավորության կարևոր բերդերից մեկում թուրքերը պեղումներ կիրականացնեն

HayNews.am. 17 Սեպտեմբերի 2012 - Թուրքիայում պատրաստվում են Կիլիկիայում գտնվող Անարզաբա քաղաքում և ամրոցում պեղումներ իրականացնել, փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Անարզաբայում արդեն սկսվել են մաքրման աշխատանքներն ու լայնածավալ պեղումների նախապատրաստությունը: Պեղումներն իրականացնելու են թուրք մասնագետներից կազմված խմբերը: Առաջնահերթ պեղումները սկսվելու են այն վայրում, որտեղ ենթադրվում է, որ գտնվել է անտիկ քաղաքի թատրոնը: Հիշեցնենք, որ Անարզաբան գտնվել է Դաշտային Կիլիկիայում, Սիս քաղաքից մոտ 25 կմ հարավ-արևելք, Սաուրան և Սիս գետերի միջև ընկած հարթավայրում: Ամրոցը կառուցված էր մոտ 200 մ բարձրությամբ ժայռաբլրի վրա և երեք կողմից անմատչելի էր: Ամրոցի արևմտյան ստորոտին տարածվում էր բուն քաղաքը: Քաղաքն ու ամրոցը եղել են Կիլիկիայի հայկական թագավորության կենտրոններից: 1909 թ. Ադանայի կոտորածի ժամանակ սպանվել է նաև Անարզաբայի բնակչությունը: Թուրքերը քաղաքն ու ամրոցը ներկայացնում են որպես Անավարզա:

No comments: