Tuesday, September 18, 2012

Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Կասպից ծովում

Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերն այսօր
զորավարժություններ են սկսել Կասպից ծովում: Դրանք անցկացվում են Նուշեհր քաղաքի ջրատարածությունում: Զորավարժությունների ընթացքին հետևել է Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին: Զորավարժությունների առաջադրանքների մեջ են մտնում ականների տեղակայումը, երկրի ծովային սահմանների պաշտպանության գործողությունների մշակումը և ավիահարվածներով հակառակորդի լողացող միջոցների ոչնչացումը: Այս զորավարժությունները փաստացիորեն հաջորդել են Պարսից ծոցում ականազերծման գծով անցկացված միջազգային զորավարժություններին, որոնց մասնակցել են 30 երկրներ, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ը: Ի դեպ, այսօր Խամենեիի հրամանով Բենդեր Աբբաս նավահանգստում ջուրն են իջեցվել Tareq 901 նոր սուզանավը և Sahand ֆրեգատը, որը սկզբնական շրջանում անվանվում էր Ֆարամարզ:

No comments: