Thursday, September 13, 2012

Բողոքի ցույց՝ Թեհրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանության առջև

Panorama.am. 13-9-2012- Իրանցի ուսանողները Թեհրանում Շվեյցարիայի դեսպանության առջև բողոքի ցույց են կազմակերպել: Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության՝ ցուցարարները, վանկարկելով «Մոհամմադ մարգարեին նվաստացնողները պետք է մահապատժի ենթարկվեն» կարգախոսը, իրենց բողոքն են ներկայացրել ԱՄՆ-ում Մոհամմադ մարգարեի վերաբերյալ նկարահանված վիավորական ֆիլմի առնչությամբ՝ ողջ մուսուլմանական ազգերին կոչ անելով կասեցնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Հավելենք, որ իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Յեմենում և Եգիպտոսում ԱՄՆ դեսպանությունների առջև ևս տեղի են ունենում բազմամարդ բողոքի ցույցեր:

No comments: