Tuesday, September 18, 2012

Ֆրանսիայի նախագահի մեջքն Ալիեւին

«Լրագիր» 18-9-2012- Արմենպրես գործակալությունը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության տրամադրած լուսանկարը: Լուսանկարն արվել է Լուվրում՝ իսլամական արվեստի ցուցահանդեսի բացման ժամանակ: Լուսանկարում հետաքրքրականն այն է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը լուսանկարվելիս կանգնել է ոչ թե այդ երկիր պաշտոնական այց կատարած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողքին, այլ նրանից զգալիորեն առաջ, փաստորեն Ալիեւին մեջքով կանգնելով: Իհարկե սա մի կողմից կարող է դիտվել որպես վերաբերմունք Ադրբեջանի նախագահի հանդեպ, որը նրբորեն ցուցաբերում է Հայաստանի բարեկամ Ֆրանսիայի նախագահը: Մյուս կողմից էլ այստեղ գուցե միտումնավոր որեւէ բան չկա, պարզապես Ֆրանսիայի նախագահը բավական տարվել է մշակութային ցուցադրությամբ եւ մոռացել Ալիեւի մասին:

No comments: