Thursday, September 13, 2012

Ի՞նչ կապ ունի Հայաստանը իսլամիստական "վտանգի" հետ`ըստ ԱՄՆ-ի

Zham.am. 13-9-2012- Ինչպես Zham.am-ը հայտնել էր ավելի վաղ, արաբական երկրներում ամերիկյան դեսպանատների վրա իսլամիստների գրոհներից հետո ԱՄՆ-ն որոշ երկրների իր դեսպանատներին զգուշացրել էր հնարավոր հարձակումներին մասին, որոնք «կարող են ուղեկցվել բռնությամբ»: Սակայն 6 իսլամական երկրների հետ նույն շարքում հայտնվել էր նաև Հայաստանը, չնայած Հայաստանում ուսուլմաններ գրեթե չկան: Անհասկանալի պատճառով Հայաստանին վտանգավոր երկիր համարելու խնդրով Yerkir.am-ի ուղարկած հարցմանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից մեկնաբանել են. «Եգիպտոսում և Լիբիայում տեղ գտած վերջին հարձակումներից ելնելով` օտարերկրյա պետություններում, այդ թվում` Հայաստանում, գտնվող բոլոր ամերիկյան քաղաքացիները նախազգուշացվում են, որ հանդես բերեն զգոնություն և հետևեն իրավիճակի զարգացումներին: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը չունի որևէ տեղեկություն, որը մատնանշի, որ այդ դեպքերը կարող են բացասաբար անդրադառնալ անվտանգության հետ կապված իրավիճակի վրա Հայաստանում: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն աշխատում է բնականոն հունով»:] Ըստ էության, սա ոչինչ չասող ու չպարզաբանող պատասխան է`պատասխանի համար:

No comments: