Tert.am. 13-9-2012- Սիրիայի կառավարությունը կոչ է արել Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպի հայաշատ Նոր Գյուղ (Միդան) թաղամասին բնակիչներին լքել բնակարանները: Ինչպես տեղեկացրին Հալեպում Tert.am-ի աղբյուրները, Նոր գյուղի մզկիթի մոտակայքում են գտնվում Սիրիայի ազատ բանակի զինյալները, որոնց հարված հասցնելու նպատակով կառավարական զորքերը կոչ են արել ազատել թաղամասը: Հայկական թաղամասերում երեկվանից ծանր տեխնիկա է շրջում, և անցնող գիշերը բավական լարված է եղել: Դեռևս չի վնասազերծվել նաև դիպուկահարը, ով վերջին շրջանում վախի մթնոլորտում էր պահում թաղամասի բնակիչներին: Երեկ դիպուկահարի գնդակից նաև հայ երիտասարդ էր զոհվել, ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել երկու հայ կանանց վիրավորվելու մասին, սակայն այդ լուրերը չէին հաստատվել: Հայկական թաղամասից տարհանումն արդեն սկսվել է: Thursday, September 13, 2012
Սիրիայի կառավարությունը հայաշատ թաղամասերի բնակիչներին կոչ է արել լքել բնակարանները
Tert.am. 13-9-2012- Սիրիայի կառավարությունը կոչ է արել Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպի հայաշատ Նոր Գյուղ (Միդան) թաղամասին բնակիչներին լքել բնակարանները: Ինչպես տեղեկացրին Հալեպում Tert.am-ի աղբյուրները, Նոր գյուղի մզկիթի մոտակայքում են գտնվում Սիրիայի ազատ բանակի զինյալները, որոնց հարված հասցնելու նպատակով կառավարական զորքերը կոչ են արել ազատել թաղամասը: Հայկական թաղամասերում երեկվանից ծանր տեխնիկա է շրջում, և անցնող գիշերը բավական լարված է եղել: Դեռևս չի վնասազերծվել նաև դիպուկահարը, ով վերջին շրջանում վախի մթնոլորտում էր պահում թաղամասի բնակիչներին: Երեկ դիպուկահարի գնդակից նաև հայ երիտասարդ էր զոհվել, ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել երկու հայ կանանց վիրավորվելու մասին, սակայն այդ լուրերը չէին հաստատվել: Հայկական թաղամասից տարհանումն արդեն սկսվել է:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment