Thursday, September 13, 2012

Աբդուլլահ Գյուլը դատապարտել է Բենղազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա կատարված հարձակումը

1in.am. 13-9-2012- Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ցավակցական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օամային՝ կապված Լիբիայում ամերիկացի դիվանագետների սպանության հետ: Աբդուլլահ Գյուլը դատապարտել է Բենղազիում ամերիկյան հյուպատոսության վրա կատարված հարձակումը, ինչի հետևանքով զոհվել են ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը և չորս այլ ամերիկացիներ: Անհայտ անձինք Բենղազիում գտնվող ամերիկյան հյուպատոսարանին հարակից ֆերմայի տարածքից նռնականետով հարվածել էին հյուպատոսարանի շենքին, հարվածներից մեկը դիպել էր ավտոմեքենային, որում գտնվել են ամերիկացի դիվանագետները: Այս հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղեկատվություն է ստացվել ԱՄՆ-ում «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի նկարահանման մասին, որում Մուհամմեդ մարգարեն ներկայացված է չափազանց բացասական կերպարով:

No comments: