Tuesday, September 22, 2009

Նախորդ տարի Թուրքիայից ներկրվել է 269 մլն դոլարի արտադրանք

Tert.am – 22-9- 2009- Նախորդ տարի Թուրքիայից Հայաստան է ներկրվել 269 մլն դոլարի թուրքական ապրանք, իսկ Հայաստանից Թուրքիա է արտահանվել են 1,8 մլն դոլարի ապրանք։ Այս թվերն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրապարակել է հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, ով խոսել է Հայաստան–Թուրքիա ապրանքաշրջանառության մասին։ Սաֆարյանի խոսքով՝ մեր երկրից Թուրքիա է արտահանվում հիմնականում մշակված և չմշակված մորթի, սև մետաղներ՝ ջարդոնի ձևով և ալյումինե արտադրանք՝ փայլաթիթեղ։ Թուրքիայից, ըստ նրա, մենք հիմնականում ներկրում ենք բիտումային արտադրանք, հանքային վառելանյութ, տրիկոտաժ։

No comments: