Tuesday, September 22, 2009

Rand Corporation. Թուրքիան կարող է զավթել Հյուսիսային Իրաքը

News.am- 22-9-2009- Թուրքիան կզավթի Հյուսիսային Իրաքը։ Այս միտքը պատկանում է ԱՄՆ-ի վերլուծական Rand Corporation գործակալությանը։ Այս մասին հաղորդում է թուրքական Milliyet թերթը։ Rand Corporation-ը վերլուծական գործակալության պատրաստած զեկույցի համաձայն, Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումից հետո Թուրքիան կմտնի Հյուսիսային Իրաք եւ իր վերահսկողությունը կսահմանի տեղի քրդական իշխանությունների վրա։ Թուրքիան օգտագործելով PKK-ի դեմ պայքարելու նախաձեռնությունը՝ միաժամանակ ճնշում կգործադրի Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանիի վրա։ Rand Corporation-ը սառը պատերազմի տարիներին եղել է ԱՄՆ-ի արտաքին ռազմավարության ուղղորդողներից։

No comments: