Wednesday, September 23, 2009

ԿԱՆԱՆՑ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԵՆ ՕԴԱՆԱՎՈՎ ԹՌՉԵԼ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ

Panorama.am -22-9-2009-Հղի կանայք կարող են անվտանգ ճանապարհորդել օդային տրանսպորտով հղիության ցանկացած ժամկետում, եթե, իհարկե, հղիությունն ընթանում է առանց բարդությունների: Նման եզրահանգման է եկել «Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջ» կազմակերպության փորձագիտական հանձնաժողովը, տեղեկացնում է «Լենտա.ռու»-ն: Մասաչուսեթսի քաղաքային հիվանդանոցի թերապևտ Վիլյամ Բարտն ասել է, որ 2001-ին անցկացված մի շարք ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ օդանավով ճանապարհորդությունը անվտանգ է նորմալ հղիություն տանող կնոջ համար: Վերոնշյալ կազմակերպության մասնագետները ապագա մայրերին հիշեցնում են, որ նրանք պարտավոր են պահպանել անվտանգության ընդհանուր նորմերը, որոնք նախատեսված են բոլոր ուղևորների համար: Այդ թվում, երակներում արյան խցանումից խուսափելու համար մասնագետները հղիներին խորհուրդ են տալիս շարժել ոտքերը, հագնել լայն զգեստ, շատ հեղուկ խմել, ինչպես նաև կանգնել և քայլել օդանավի սրահի երկայնքով:

No comments: