Tuesday, September 22, 2009

Իրանի խոշորագույն քաղաքներում սկսվել է «սուրբ պաշտպանության» շաբաթին նվիրված ռազմական շքերթը

/PanARMENIAN.Net/ 22.09.2009 - Ամեն տարի Իրանի դեմ Իրաքի հարձակման տարեդարձը նշվում է որպես «սուրբ պաշտպանության» շաբաթ: Այս առիթով Թեհրանում եւ այլ խոշոր քաղաքներում անց են կացվում ռազմական շքերթներ: Ռազմական շքերթին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Ֆիրզուբադի, ազգային բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Աթաթոլա Սալեխի եւ պաշտպանության կորպուսի ղեկավար Սեպահ Մուհամեդ Ալի Ջաֆարիի մասնակցությամբ, կցուցադրվի Իրանի ազգային բանակի արդիական տեխնիկան: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շքերթի ժամանակ ասել է, որ «Իրանը մտադիր է պաշտպանվել ցանկացած երկրի հարձակման դեպքում»: «Իրանը կկտրի ցանկացած երկրի ձեռքը, որը կհամարձակվի հարձակվել նրա վրա»,-ասել է Ահմադինեժադը: Ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվել են «Սեջիլ-2», «Սեջիլ», «Շահբազ-3» եւ «Հադր» բալիստիկ հրթիռները: Ըստ AFP-ի, ռազմական շքերթին մասնակցել է նաեւ իրանական արտադրության Saegheh կործանիչների էսկադրիլյան: Եղան նաեւ զոհեր: Ռազմական ինքնաթիռի անկման պատճառով Թեհրանում շքերթի ժամանկ 2 մարդ է զոհվել, հաղորդում է Al Jazeera գործակալությունը: Ռազմական շքերթը նվիրված է իրանա-իրաքյան (1980-1988) պատերազմի 28-րդ տարեդարձին:

No comments: