Monday, November 16, 2009

ՀԱՅԴԱՏԸ ՊԵՏՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Lragir.am 16.11.2009 - Քաղաքագետ Իգոր Մուրադյանը հայտարարել է, որ Թուրքիան վախենում է հայդատական գաղափարախոսության անկումից: Ըստ նրա, այդ գաղափարախոսության առկայությունը բխում է Թուրքիայի շահից եւ նրա համար անվտանգ է, մինչդեռ թուրքերը վախենում են, որ այն կարող է չեզոքանալ, եւ հայկական հարցը կարող է դառնալ միջազգային քաղաքականության շրջանառվող հարց, ինչից Թուրքիան տագնապում է: “Հայդատը Թուրքիայի համար հարմար տարբերակ է”, ասում է Իգոր Մուրադյանը:

No comments: