Monday, November 16, 2009

Յոշկա Ֆիշեր. Nabucco-ն ոչ միայն իրական է, այլեւ շատ ձեռնտու է Եվրոպայի եւ կասպյան երկրների համար

NEWS.am 16.11.2009 - Գերմանիայի ԱԳ նախկին նախարար Յոշկա Ֆիշերը, որը ներկայումս «Նաբուկո»-ի բաժնետերերի քաղաքական խորհրդականն է, կարծում է, որ արդեն այսօր մի քանի խոշոր ներդրողներ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում սպասում են Բրյուսելից նախագծի սկզբի մեկնարկին: Իսկ երբ «Նաբուկո»-ի մեկնարկը կտրվի, եվրոպացիները վստահ են, որ այդ նախագծին ուղղակի ստիպված է լինելու միանալ նաեւ Ռուսաստանը: Ֆիշերի խոսքով, եկող տարվա առաջին կեսին բանակցություններ կընթանան Թուրքմենստանի եւ գազի պոտենցիալ այլ մատակարարների հետ, որպեսզի 2010-ի աշնանը ծրագիրը սկսի կյանքի կոչվել: Ֆիշերը շատ կարեւոր նշանակություն է տալիս Ադրբեջանին եւ վստահ է, որ ե՛ւ Թուրքմենստանը, ե՛ւ Կենտրոնական Ասիայի մյուս երկրները ոչ միայն կաջակցեն այս նախագծին, այլեւ շատ ավելի կարեւոր դեր կխաղան դրանում, քան հիմա: «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանից գազի մատակարարումների ոչ մի մոնոպոլիա չպետք է լինի: Գազը պետք է Եվրոպա հասնի տարբեր աղբյուրներից: Եւ քանի դեռ Սեւ ծովով անցնելիք „Հարավային հոսք“ նախագիծը մնում է հիմնականում դատարկ խոսակցությունների մակարդակում, „Նաբուկո“ նախագիծը ոչ միայն իրական է, այլեւ ձեռնտու է ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ Կասպյան երկրների համար»,- նշել է Ֆիշերը՝ հանդես գալով Բուխարեստում տեղի ունեցած տնտեսական համաժողովում: Դրանից զատ, նրա խոսքով, Կենտրոնական Ասիան պետք է որքան կարող է շուտ որոշակիացնի իր դիրքորոշումը «Նաբուկո»-ով գազի մատակարարումների վերաբերյալ, քանի որ խողովակաշարը հնարավոր է գազով լցնել Իրաքից ու նաեւ պոտենցիալ կերպով՝ Իրանից:

No comments: