Tuesday, January 5, 2010

Աշխարհի ամենաբարձր երկնաքերը Դուբայում է

Tert.am.5-1-2010- Հունվարի 4-ին Դուբայում բացվում է աշխարհի ամենաբարձր երկնաքերը: «Բուրջ Դուբայ» շենքի բարձրությունը կազմում է 818 մ, կառուցել են այն վեց տարվա ընթացքում: Այդ մասին հաղորդում է BBC-ն: «Բուրջ Դուբայ» կառույցում, որի անունն արաբերեն նշանակում է Դուբայի աշտարակ, ունի 162 հարկ, իսկ ներքին սրահների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան մեկ մլն քառ. մետր: Դուբայի այդ շինությունը կրկնակի գերազանցում է Նյու Յորքի ամենաբարձր Empire State building երկնաքերի բարձրությունը, ինչպես նաև մինչ այժմ աշխարհի ամենաբարձր երկնաքեր համարվող շինությանը, որը գտնվում է Թայվանի մայրաքաղաքում: Ըստ Դուբայի երկնաքերի հեղինակների` այս կառույցի առանձնահատկությունը բնակելի հարկն է և դիտահրապարակը, որը գտնվում է 124-րդ հարկում: Կառույցն առանձնանում է ժամանակակից դիզայնով, բայց զգացվում է նաև իսլամական ավանդույթների շունչը: Ինչպես վստահեցնում են երկնաքերի նախագծի հեղինակները, այն կանգուն կմնա նույնիսկ երկրաշարժերին: «Բուրջ Դուբայում» արդեն տեղ են գտել «լյուքս» կարգի բնակարաններ, գրասենյակներ, իսկ շուտով կլինի նաև հյուրանոց:

No comments: