Tuesday, January 5, 2010

Փորձագետ. Ղարաբաղյան հակամարտությունը դեռ չի հասունացել իրական լուծումների համար

News.am. 3-1-2010- Շնորհիվ Հայաստանի նախաձեռնող արտաքին քաղաքականության 2009 թվականին բարձրացել է Հայաստանի աշխարհաքաղաքական դերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նա անցնող տարվա ձեռքբերումներից համարեց այն, որ Հայաստանը կարողացավ խորացնել ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, միաժամանակ պահպանելով բարեկամական հարաբերությունները Վրաստանի հետ եւ այդ ֆոնին ակտիվացնել եվրաիտեգրացման գործընթացը: Նրա խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը նոր փուլ է մտել, որը շատ ռիսկային է համարվում, բայց այդ ռիսկը արդարացված է: «Երեւանը գնում է նման ռիսկի, որպեսզի ապահովի նոր աշխարհաքաղաքական հնարավորություններ Հայաստանի համար»,- նշեց Սաֆրաստյանը: Կանխատեսումներ անելով 2010 թվականի համար, թուրքագետը նկատեց, որ Ղարաբաղի հարցում իրական առաջխաղացում չի լինի: «Բանն այն է, որ այդ հակամարտությունը չի հասունացել իրական լուծումների հասնելու համար»,- հայտարարեց նա: Ինչ վերաբերում է հայ-թուրքական երկխոսությանը, ապա փորձագետի կարծիքով, այն կշարունակվի 2010 թվականին: Կլինեն իրական առաջխաղացումներ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում, քանի որ դրանում շահագրգռված են թե՛ Երեւանը, թե՛ Անկարան:

No comments: