Friday, January 8, 2010

Հայտնի են ապրելու համար ամենալավ երկրները

Aysor.am. 8-1-2010- Ֆրանսիան արդեն հինգերորդ անգամ ճանաչվում է ապրելու համար ամենալավ երկիր: Նման եզրակացության են եկել International Living պարբերականի փորձագետները` ուսումնասիրելով կյանքի որակի ցուցանիշները տարբեր երկրներում: Այս մասին տեղեկացնում է Վեստի.ռու-ն: Ըստ ուսումնասիրությունների, Ֆրանսիան առաջ է անցել մյուս պետություններից այնպիսի գործոնների համադրությամբ, ինչպիսիք են ապրանքների և ծառայությունների գները, բնապահպանությունը, անվտանգությունը և զվարճանքները: Փորձագետները համոզված են, որ ֆրանսիացիների կյանքը «մաքսիմալ լիարժեք է». նրանք հանգստանում են Ռիվիերայի լողափներում, Ալպերի լեռներում, և այս երկրում «ամենալավ առողջապահության համակարգն է»: Ֆրանսիացիների նախանձելի սովորույթներից են ոչ թանկ ռեստորաններում անցկացվող և երկու ժամ տևող աշխատանքային ընդմիջումը, իսկ նրանց հաճույքներից International Living-ը առանձնացրել է աշխարհում լավագույնը ճանաչված գինին: Ապրելու համար լավագույն երկրների հնգյակում են հայտնվել նաև Ավստրալիան, Շվեյցարիան, Գերմանիան և Նոր Զելանդիան:

No comments: