Friday, January 8, 2010

ԱՄՆ-ը խստացնում է վիզաների տրման կարգը

News.am. 8-1-2010- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետդեպարտամենտին հանձնարարել է վերանայել ԱՄՆ մուտքի վիզաների տրման եւ չեղյալ համարելու կարգը` կապված ահաբեկչության սպառնալիքի հետ: Հիշեցնենք, որ այդ հանձնարարության համար հիմք է դարձել դեկտեմբերի 25-ին Ամստերդամից Դեթրոյթ թռչող ինքնաթիռում ահաբեկչության փորձը, երբ նիգերիացի Ումար Ֆարուխ Աբդուլմութալաբը փորձել է գործի դնել պայթուցիկ սարքը, սակայն ուղեւորները եւ ինքնաթիռի անձնակազմը կարողացել են վնասազերծել ահաբեկչին եւ վայրեջքից հետո նրան հանձնել են անվտանգության մարմիններին: Օբաման իր վրա է վերցրել հատուկ ծառայությունների սխալները, որոնք չեն կարողացել կանխարգելել այդ ահաբեկչությունը, ինչպես նաեւ ուժային կառույցներին հանձնարարել է ավելի արդյունավետ գործել: Բացի այդ, ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն խոստացել է, որ 2010 թվականին ԱՄՆ օդակայաններում կհայտնվեն 300 նորագույն ֆոտոսկաներներ:

No comments: