Friday, January 8, 2010

Իսրայելը հարվածել է Գազային. կան զոհեր

Aysor.am. 8-1-2010- Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Գազայի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են առնվազն երկու պաղեստինցիներ, ևս երկուսը վիրավոր են: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը, հարվածները հասցվել են Գազա, Խան-Յունիս և Ռաֆախ քաղաքների օբյեկտների ուղղությամբ` մի քանի օր շարունակ Գազայից Իսրայելի ուղղությամբ բացված կրակին ի պատասխան: Նշենք, որ այսօր ԱՄՆ-ում միջնորդ-երկրների ներկայացուցիչները կքննարկեն պաղեստինաիսրայելական բանակցությունների վերսկսման հարցը: Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ հանձնակատար Ջորջ Միտչելը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում կհանդիպեն Հորդանանի և Եգիպտոսի իրենց գործընկերներին:

No comments: