Saturday, January 30, 2010

Լուսնի վրա առաջին հուշարձանն է հայտնվել

Aysor.am. 30-1-2010- Կալիֆորնիա նահանգը պատպանվող հուշարձան է հռչակել Լուսնի վրա գտնվող կայանատեղին, ուր ավելի քան 40 տարի առաջ տեղի ունեցավ մարդու առաջին ափհանումը: «Մայակ» ռադիոկայանի հաղորդմամբ` համապատասխան որոշումն ընդունել են նահանգի պատմական պաշարների հանձնաժողովի ղեկավարության անդամները: Ստացած տեղեկատվության համաձայն, հանձնաժողովի վերջնական նպատակը Apollo-11-ի անձնակազմի վայրէջքի վայրը ՄԱԿ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված տեսնելն է: Մանրամասնվում է նաև, որ խոսքը գնում է Apollo-11-ի վայրէջքից հետո Լուսնի մակերեսի վրա մնացած ավելի քան 100 օբյեկտների /սարքավորումներ, գործիքներ, ալեհավաքներ, սննդի ու ջրի պահպանման համար նախատեսված դատարակ տարողություններ, դրոշ և այլն/ մասին:

No comments: