Thursday, January 7, 2010

Դավութօղլուի «տեսլականը»

Report.am. 7-1-2010- Օրերս Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված մի միջոցառում, որին մասնակցել են մոտ 200 գործող և նախկին դեսպաններ: Միջոցառման ժամանակ ունեցած իր ելույթում ուշագրավ մտքեր է արտահայտել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ թուրքական «Զամանի»` նա մասնավորապես ասել է, որ Անկարան պետք է առաջարկի տարածաշրջանային և միջազգային ասպարեզում ուրույն` համակարգված և կապակցված տեսլական: Նա նաև նշել է, որ Թուրքիան այլևս չի սահմանափակվելու միայն տարածաշրջանային քաղաքականությամբ, այլ հավակնում է դառնալ հիմնական խաղացող` աշխարհի 10 գերտերությունների մեջ: «Մինչև 2023 թվականը, երբ երկիրը տոնելու է հանրապետության հիմնադրման 100-ամյակը, ես վստահ եմ, որ Թուրքիան, բոլոր պարտավորությունները կատարելուց հետո, կլինի ԵՄ լիիրավ անդամ, կապրի ամբողջովին խաղաղ իր հարևանների հետ, ինտեգրված կլինի հարևան տարածաշրջաններին և հանդես կգա իբրև արդյունավետ խաղացող ու կարգավոող այն տարածաշրջաններում, որտեղ կա մեր ազգային շահը, նաև կունենա աշխարհի 10 հզոր տնտեսություններից մեկը»,- ասել է նա:

No comments: