Thursday, January 7, 2010

«Zaman». Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը եղել է հայ

Panorama.am.7-1-2010- Թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը մի հոդված է հրապարակել Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի մասին: Պարզվում է` պրոֆեսիոնալ ռինգում Թուրքիան առաջին անգամ ներկայացրել է հայազգի Կարպիս Զաքարյանը: Ստամբուլում ծնված այդ հայ բռնցքամարտիկը 1950-60-ականներին իր մարզական հաջողություններով փառք ու հռչակ է բերել թուրքական բռնցքամարտին: «Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ասպարեզում առաջին քայլերը Զաքարյանն արել է 1950 թվականին: Գերմանիայից մինչև Արգենտինա, Եգիպտոսից Լիբանան, Ֆրանսիայից Բրազիլիա ու աշխարհի չորս կողմերում մրցելույթներով հանդես եկած Կարպիս Զաքարյանը 1964 թվականին նվաճել է Մերձավոր արևելքի չեմպիոնի տիտղոսը»,- գրում է «Zaman»-ը: Քսաներկու տարի բռնցքամարտով զբաղվելուց հետո Թուրքիայի պարծանք Կարպիս Զաքարյանը 1966 թվականին անցնում է մարզչական աշխատանքների: Նշվում է, որ Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն թուրք մարզիկ Ջեմալ Քամաջըին մարզել և այդ բարձունքին է հասցրել հենց Կարպիս Զաքարյանը: 80-ամյա Կարպիսն այժ իր իտալուհի կնոջ` Էլսիլյայի հետ ապրում է Ստամբուլի Շիշլիի շրջանում:

No comments: