Thursday, January 7, 2010

Դիարբեքիրի քաղաքապետին հայոյած լրագրողը հեռացվել է աշխատանքից

News.am. 7-1-2010- Թուրքական Avrasya TV հեռուստաընկերության «Հակառակ անկյուն» ծրագրի հեղինակ եւ վարող Մուրադ Իդեն հեռացվել է աշխատանքից՝ Դիարբեքիրի քաղաքապետի հայհոյանքին ուղիղ եթերով նույն կերպ պատասխանելու համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Medyaradar կայքէջը։ NEWS.am-ը հիշեցնում է, որ թուրքական ոստիկանության կողմից քրդական փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամների զանգվածային ձերբակալություններից զայրացած Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը լրագրողների ներկայությամբ քննադատել էր թուրքական իշխանություններին եւ հայհոյել։ Թուրքական դատախազությունը գործ է հարուցել Բայդեմիրի դեմ՝ թուրքական քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածի հատկանիշներով՝ «Թուրքականությունը, հանրապետությունը, պետական մարմիններին վիրավորելու համար» մեղադրանքով։

No comments: