Thursday, January 7, 2010

Աթոռակից՝ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին

Report.am. 7-1-2010- Ստամբուլի հայկական պատրիարքարանը փորձում է ընտրել աթոռակից պատրիարքի (համապատրիարքի), կապված պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կամ Մեսրոպ Բ-ի հիվանդության հետ: Համապատրիարքի թեկնածուները երկուսն են՝ եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը՝ Գուգարաց թեմի առաջնորդը, և Գերմանիայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Գարեգին Բեկջյանը։ Երկուսն էլ համապատասխանում են պաշտոնին, քանի որ ծնվել են Թուրքիայում և բարձրաստիճան հոգևորականներ են։ Վեց թեկնածուներից միայն այս երկուսն են դրական արձագանքել հայակական պատրիարքարանի նամակին, որտեղ նրանց առաջարկվում էր առաջադրել իրենց թեկնածությունները: Գարեգին եպիսկոպոսը կհանդիպի Ստամբուլի հայ համայնքի անդամների հետ Սուրբ Ծնունդի տոներից հետո: Ընտրությունները կանցկացվեն Ստամբուլի իշխանությունների թույլտվությունը ստանալուց հետո։ Չնայած համապատրիարքի ընտրություններին՝ Թուրքիայի հայ համայնքը ճանաչում է Մեսրոպ Մութաֆյանին որպես իրենց համայնքի ցմահ հոգևոր առաջնորդ։

No comments: