Tuesday, January 5, 2010

Գյուլը բացառում է հեղաշրջման հնարավորությունը Թուրքիայում

Tert.am.5-1-2010- Թուրքիայում ռազմական հեղաշրջում չի կարող լինել։ CNN Türk-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Նրա խոսքով՝ արտասահմանյան որոշ ուժերի ձեռնտու է ռազմական հեղաշրջումը Թուրքիայում, սակայն «այդ հնարավորության մասին միտքն անգամ թուրքական բանակի նկատմամբ հարգանքի բացակայության դրսևորւմ կլիներ». Գյուլը նաև նշել է, որ Թուրքիայում ժողովրդավարությունն ամրապնդվում է ամեն օր: Նրա խոսքով՝ Անկարան կշիռ ունի տարածաշրջանում, իսկ բանակի և իշխանության միջև, ըստ նրա, որևէ տարաձայնություն չկա:

No comments: