Thursday, January 7, 2010

ԻՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈւ ԷՐԴՈՂԱՆՆ Ու ՊՈւՏԻՆԸ

Report.am. 7-1-2010- Հունվարի 12-ին Ռուսաստան է մեկնելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը: Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ տեղի ունենալիք բանակցությունների հիմնական թեման է լինելու Ռուսաստանի ներգրավումը Թուրքիայի հարավային և հյուսիսիային ափերը կապող նավթատարի կառուցմանը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև մերձեցման գործընթացը: Ակնկալվում է, որ բանակցությունները կընթանան կառավարության անդամների համատեղ հանդիպման ձևաչափով, որը կտարբերվի Էրդողանի՝ ավելի վաղ կայացած նմանատիպ հանդիպումներից Սիրայում և Իրաքում: Կովկասում խաղաղության հաստատումը կլինի մոսկովյան այցի օրակարգի հիմնական հարցերից: Նախարարների համատեղ հանդիպման ընթացքում կքննարկվի Կովկասյան համագործակցության և կայունության պլատֆորմի` տարածաշրջանային խնդիրները լուծելու համատեղ մեխանիզմի ստեղծումը, որն ավելի վաղ առաջարկվել էր Թուրքիայի կողմից: Թուրքիայի և Հայաստանի միջև մերձեցման գործընթացը նույնպես կարող է արագանալ թուրք-ռուսական բանակցությունների արդյունքում: Ըստ Today’s Zaman պարբերականի, խորհրդարաններում արձանագրությունների վավերացման վերաբերյալ քննարկումները կսկվեն մարտին: Էրդողանը նախկինում ասել է, որ Թուրքիան ակնկալում է տեսնել Հայաստանի և Թուրքիայի էթնիկ և տարածաշրջանային դաշնակից Ադրբեջանի միջև Լեռային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծման առաջընթացը, որպեսզի Անկարան կարողանա առաջ ընթանալ Հայաստանի հետ մերձեցման գործընթացում: Ակնկալվում է, որ Մոսկվայում Էրդողանը կփորձի ստիպել Ռուսաստանին՝ ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա` լուծելու համար Լեռնային Ղարաբաղի հարցը: Նախկինում արված հայտարարություններում Էրդողանը նշել է, որ իր կառավարությունը ցանկանում է Ռուսաստանի հետ ստեղծել մի մեխանիզմ, որը անցած տարի ստեղծված Թուրքիա-Սիրիա, Թուրքիա-Իրաք բաձրաստիճան ռազմավարական խորհուրդների նման կլինի։ Ռուսաստանի հետ նմանատիպ մեխանիզմը նախաձեռնելու համաձայնություն է ստորագրվել անցած տարի օգոստոսին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ Անկարա կատարած այցի ժամանակ: Էրդողանի այցը Մոսկվա կլինի առաջին քայլն այս ուղղությամբ: Ավելի ուշ ակնկալվում է երկու երկրների կառավարությունների մեկ այլ հանդիպում Թուրքիայում: Հանդիպման օրակարգի կարևորագույն հարցերից է Սամսուն-Ջեյհան նավթատարի ճակատագիրը: Ակնկալվում է, որ թուրք և ռուս պաշտոնյաները այցի ընթացքում կգան համաձայնության, որը թույլ կտա ռուսական «Տրանսնեֆտ» նավթային գործակալությանը և «Ռոսնեֆտ» նավթային կազմակերպությանը ունենալ մասնաբաժին 2.5 միլիարդ դոլար արժողության նավթատարում, որը կձգվի Թուքիայի սևծովյան ափում գտնվող Սամսունից մինչև միջերկրական Ջեյհան նավահանգիստը: Ռուսաստանը և Թուրքիան մոտենում են նաև «Կապույտ հոսանք 2» գազատարի նախնական աշխատանքների ավարտին: Այցի ընթացքում երկու երկրները կքննարկեն Իսրայելի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև համատեղ աշխատանքային խմբի ստեղծման հնարավորությունը «Կապույտ հոսանք 2» գազատարի համար, որը բնական գազ կմատակարարի Կիպրոսին, Իսրայելին և Միջին Արևելքի այլ երկրների: Պուտինն ու Էրդողանը կքննարկեն նաև Իրանի միջուկային ծրագիրը: Հանդիպման ընթացքում ակնկալվում է վերջ դնել ճգնաժամին, որը ժամանակ առ ժամանակ ծագում է երկու երկրների միջև Թուրքիայից թարմ մրգերի և բանջարեղենի ներմուծման պատճառով: Մեկ այլ հարց, որը կարող է բարձրացվել, կապված է Թուրքիայի 20 միլիարդ դոլար արժողությամբ ատոմային կայանի մրցույթի հետ, որին պատրաստվում է մասնակցել նաև Ռուսաստանը:

No comments: