Monday, April 5, 2010

Ադրբեջանը սպասում է Հայաստանի դիրքորոշմա՞նը

Tert.am. 5-4-2010- Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլհան Պոլուխովը մեկնաբանել է գերմանական Spiegel-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում կարևորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է։ «Ադրբեջանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, այդ թվում՝ հայերին և ադրբեջանցիներին ինքնորոշման իրավունք շնորհելուց՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն, այսինքն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Պոլուխովը։ Անդրադառնալով այն հարցին, թե նմանօրինակ հայտարարություններից հետո արդյոք կարելի՞ է եզրակացնել, որ Հայաստանը խզում է ավելի վաղ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ պաշտոնական Բաքուն սպասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցին, որպեսզի նրանցից տեղեկանա Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մասին։ «Միայն դրանից հետո կարելի է արտահայտել մեր տեսակետը այդ հարցի առնչությամբ»,- եզրափակել է Էլհան Պոլուխովը։

No comments: