Tuesday, May 11, 2010

Ռուս և ադրբեջանցի պաշտպանության նախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Tert.am. 11-5-2010- Բաքվում քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները։ Ըստ Trend-ի՝ բանակցությունները տեղի են ունեցել այսօր երկու երկրների պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովի և Սաֆար Աբիևի հանդիպմանը։ Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակին և ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր։ Աբիևն ասել է, թե հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն ապարդյուն են, և անհրաժեշտ է մեծացնել ակտիվությունը։ Ըստ նրա՝ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, հակառակ դեպքում իրավիճակը տարածաշրջանում կարող է հասնել անցանկալի մակարդակի։

No comments: