Tuesday, May 11, 2010

Վախճանվել է Բուլղարիայի հայոց հոգևոր առաջնորդը

Tert.am. 11-5-2010- Մայիս 11-ի առավոտյան, կյանքի 80-րդ տարում, Բուլղարիայի Սոֆիա քաղաքում առաջնորդական իր առաքելության ընթացքում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ և բազմավաստակ սպասավոր Ռումինիայի և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը։ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգեւոր խորհուրդն ու Հայ Եկեղեցու ողջ հոգևորականաց դասն աղոթարար սրտով սգում են հոգելույս Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի մահը։ Հանգուցյալ Սրբազան Հոր մարմինը կամփոփվի Բուխարեստում։

No comments: