Wednesday, August 10, 2011

Գվատեմալայում երկու հայ մարզիչ է սպանվել

Tert.am. 10-8-2011- Գվատեմալայի մայրաքաղաքում սպանվել են հայաստանցի մարզիչներ 60-ամյա Մանվել Մալոյանն ու նրա որդին՝ 30-ամյա Դավիթ Մալոյանը: Այդ մասին հաղորդում է «Ռիա նովոստին»՝ վկայակոչելով տեղի ուստիկանությունը:
Մարզիչները սպանվել են Mateo Flores մարզադաշտից ոչ հեռու, որտեղ նրանք մարզում էին թեթև ատլետիկայի ազգային հավաքականը: Ականատեսների վկայությամբ՝ Մալոյանների ավտոմեքենան կանգնել է խաչմերուկում, որտեղ, ամենայն հավանականությամբ, վիճաբանություն է սկսվել ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած տաքսիի ուղևորների հետ, որոնցից մեկն էլ ատրճանակով կրակել է Դավիթի դեմքին: Երկրորդ կրակոցով հանցագործը սպանել է Մանվելին, երբ վերջինս փորձել է օգնել որդուն: Մարզիչները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ անց մահացել են:
Հանցագործն ու մյուս ուղևորները դեպքի վայրից փախուստի են դիմել: Հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունը փնտրում է հանցագործին:
Մալոյանների սպորտսմենները իրավապահ մարմիններից պահանջել են անհապաղ քննության առնել «սահմռկեցուցիչ հանցագործությունն» ու պատժել մեղավորներին:
Մալոյանները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին: Մանվել Մալոյանը Գվատեմալայում էր բնակվում ավելի քան 10 տարի, իսկ նրա որդին երկիր էր ժամանել ավելի ուշ:

No comments: