Saturday, December 31, 2011

Մեդվեդեւ. Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը նպաստում է Հարավային Կովկասում անվտանգության մակարդակի բարձրացմանը

News.am. 30-12-2011- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Կրեմլի մամուլի ծառայությունից, ուղերձում մասնավորապես ասվում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ արդյունավետ, զարգացող ռազմավարական գործընկերությունը նպաստում է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին եւ Հարավային Կովկասում անվտանգության մակարդակի բարձրացմանը:
«Հուսով ենք, որ հաջորդ տարի առավել կարեւոր պայմանավորվածությունների իրականացման գործընթացը կուղեկցվի ներդաշնակ եւ արդյունավետ աշխատանքով»,- ասված է ուղերձում:

No comments: