Friday, December 30, 2011

Որքա՞ն է կառավարությունը վճարելու յուրաքանչյուր ծնված երեխայի համար

News.am. 29 -12-2011- Երեխայի ծննդյան միանվագ նպաuտի չափը 2012 թ. կկազմի 50 հազ. դրամ, իuկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպեu նաեւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազ. դրամ: Այդ որոշումն ընդունվեց այսօր` կառավարության նիստի ընթացքում: Նորածիններին միանվագ նպաստներ հատկացնելու նպատակով կառավարությունը 2012 թ. կծախսի 4.5 մլրդ դրամ, քանի որ ենթադրվում է, որ կծնվեն 43.8 հազ. երեխաներ: Նշենք, որ 2010 թ. Հայաստանում ծնվել է 44.8 հազ. երեխա:
Նշենք նաեւ, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը սահմանվել է ամսական 18 հազ. դրամ:
Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում երեխային առաջին դասարան տանելու միանվագ նպաստը կազմելու է 25 հազ. դրամ, իսկ ընտանիքի անդամին կորցնելու դեպքում` 50 հազ. դրամ:

No comments: