Saturday, February 4, 2012

Թուրքական իշխանությունները հայկական գերեզմանոցում ավերածություններ են իրականացրել

News.am. 4-2-20212- Թուրքիայի Մալաթիայի քաղաքապետարանը քանդել է Մալաթիայի հայերի գերեզմանոցում Մալաթիայի հայերի միության (HAYDER) միջոցներով կառուցվող շինությունը, որը պետք է ծառայեր որպես պահակատուն եւ հոգեհանգստի եւ վայր։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Մալաթիայի քաղաքապետարանը փետրվարի 2-ին տեխնիկա եւ բանվորներ է ուղարկել հայկական գերեզմանոց, որտեղ հայ համայնքից ոչ ոք չի եղել։ Այնուհետ նոր կառուցվող շինությունը հողին են հավասարեցրել։ Ստամբուլի հայկական համայնքն ու Մալաթիայի հայերի միության անդամները շոկի մեջ են ընկել՝ իմանալով այս լուրը եւ պարզաբանումներ պահանջել իշխանություններից։ Մալաթիայի հայերի միության նախագահ Խոսրով Քյոլեթավիթօղլուն նշել է, թե իրենք շինարարությունը սկսել են թույլտվություն ստանալուց հետո։ «Մենք ընդամենը կառուցում էինք գերեզմանոցի համար պահակատուն եւ հանգուցյալների համար հոգեհանգստի վայր։ Ամեն ինչ ավիրեցին։ Մեր վստահությունն էլ ավիրեցին։ Վիրավորված էինք, ավելի վիրավորվեցինք»,-ասել է HAYDER-ի նախագահը՝ շեշտելով, որ իրենք ցանկանում են կրկին կառուցել նույն շենքը։ Շինությունը քանդած Մալաթիայի քաղաքապետ Ահմեդ Չաքըրը «Ակոս» շաբաթաթերթին տված հարցազրույցում նշել է, թե իրենք նախատեսել էին քանդել միայն պահակակետի տանիքը, որի համար արդեն զգուշացրել էին, սակայն քաղաքապետարանի աշխատակիցները եւ քանդումը իրականացնող բրիգադը իրար ճիշտ չեն հասկացել, որի հետեւանքով քանդվել է ամբողջ կառույցը։

No comments: