Saturday, February 4, 2012

Հայոց ցեղասպանությունն ավելին է, քան ցանկացած այլ ցեղասպանություն. Րաֆֆի Հովհաննիսյան

Tert.am. 3-2-2012- Եթե երբևէ Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցում լինի, ապա դա չպետք է հիմնված լինի այլ երկրների օրենքների վրա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: «Դա պետք է հիմնված լինի միայն ճշմարտության և արդարոււթյան հիման վրա: Հայոց ցեղասպանությունը սոսկ մարդկանց կյանքի խլում չէ, շարքային ցեղասպանություն չէ: Սա հայրենազրկում է, ինչը ավելի է քան ցանկացած ցեղասպանություն»: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը հարգում է Ֆրանսիայի որոշումը: «Մենք հարգում ենք նրանց կամքն ու օրենքը (նկատի ունի օրինագիծը - Tert.am), որը այս պահին գտնվում է սահմանադրական փուլում: Նախագահը վճռական է այս հարցում: Մենք ողջունում ենք նաև Թուրքիայի հայ հասարական գործիչներին, ովքեր պայքարում են հանուն ճշմարտության»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

No comments: