Saturday, February 4, 2012

Թուրք պատմագիրը խոստովանում է թուրքական ժողովրդական զանգվածների մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը

Mardik.am. 3-2-2012- Հայատյացությունը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում պետական քաղաքականության դրսևորում է, սակայն ՀՀ քաղաքացիներից շատերն ապօրինի աշխատում են Թուրքիայում, ավելին՝ երկու երկրների միջև առկա է ապրանքաշրջանառություն: Հարց է առաջանում, եթե հայատյացությունն այդքան խոր արմատներ ունի, ինչպե՞ս է մեր հայրենակիցներին հաջողվում թեկուզ ապօրինի այնտեղ աշխատել: Այս հարցն այսօր mardik.am-ի թղթակիցը փորձեց պարզել մամլո ասուլիսի ժամանակ, որի հյուրերն էին թուրքագետներ Հակոբ Չաքրյանը և Արիստակես Սիմավորյանը: Պրն Չաքրյանի խոսքով՝ Թուրքիայում հայատյացությունը դրսևորվում է այն ժամանակ, երբ ազգային խնդիր է ծագում: «Եթե հայ է, խանութ ունի կամ հաճախորդ է, նրան շատ սիրալիր վերաբերվում են, բայց երբ խոսվում է Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության մասին, այդ ժամանակ հայատյացությունը Թուրքիայում գլուխ է բարձրացնում»,- պարզաբանեց Հակոբ Չաքրյանը: Թուրքագետը հիշեց Հրանտ Դինքի թաղման արարողությունը, երբ 200.000 մարդ միաբերան բացականչում էին՝ «Մենք բոլորս հայ ենք, մենք Հրանդ Դինք ենք», որից հետո ամիսներ շարունակ թուրքական իշխանությունները փոխանակ պարզելու՝ ինչ հանգամանքներում է սպանվել, գլուխ էին ջարդում ՝ ինչո՞ւ էր այդքան մարդ նման նախադասություն վանկարկում, չնայած որ դրան հակառակ բացականչել են նաև այսպիսի նախադասություն՝«մենք բոլորս Օգյուստ Սամաստ ենք», այսինքն՝ մենք բոլորս մարդասպաններ ենք: «Ես դեմ չեմ, որ իրենք բոլորն էլ, այսինքն՝ ժողովրդական զանգվածները մարդասպան են, դա էլ ես չեմ ասում, Թաներ Աքչամը մի ամբողջ գլուխ է գրել թուրքական ժողովրդական զանգվածների մասնակցության մասին Հայոց ցեղասպանության ժամանակ»,- ասաց թուրքագետը:

No comments: