Thursday, November 15, 2012

www.araxnews.com

Հարգելի այցելու,

Ուրախութեամբ տեղեկացնում ենք,

Արդեն իսկ սկսել է աշխատել թերթիս պաշտոնական կայքէջը, ներքո հիշյալ հասցեի վրա.
Հուսանք, որ ինչպես միշտ, ու դեռ ավելի, աշխուժորեն կհետեւեք մեր լրատվությանը:

Հարգանոք՝ Արաքս շաբաթաթերթի խմբագրություն

Monday, November 12, 2012

Գերմանիայի թուրքերը` ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի

Panorama.am. 12-11-2012- Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործող «Թուրքիայի երիտասարդական
միություն» կազմակերպության անդամները պահանջում է Գերմանիայի խորaհրդարանից` չեղյալ համարել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2005թ ընդունված օրենքը: Այս մասին հայտնում է թուրքական «Սոնդաքիքա»(Sondakika) լրատվական կայքը: Կազմակերպության անդամները Գերմանիայի խորհրդարանին ուղարկել են այսպես կոչված «տեղեկատվական փաթեթ `1915թ դեպքերի վերաբերյալ» : Թուրքիայի երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Գերմանիայի խորհրդարանի շենքի առջև` պարզելով «Ցեղասպանություն չենք արել, հայրենիք ենք պաշտպանել» գրություններով պաստառներ: Կազմակերպության նախագահ Բեյհան Յըլդըրըմը հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, թե իբր 2005թ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «սխալ է»: «Այս որոշման պատճառով մեր գերմանացի ընկերները որպես երկիր և ազգ մեզ մեղադրում են»,-ասել է նա:

Թեհրանում կայացել է Հայաստանի արդարադատության նախարարի և Իրանի Մեջլիսի նախագահի հանդիպումը

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ամրապնդումը կնպաստի տարածաշրջանի համակեցության ապահովման գործընթացին: Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: Իրանի Մեջլիսի նախագահը, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է, որ երկու ազգերի պատմական և մշակութային կապերն ընդհանուր փոխըմռնման մթնոլորտ են ստեղծել, որն էլ խթան է հանդիսանում երկկողմ քաղաքական, տնտեսական համագործակցության ամրապնդմանը: Ալի Լարիջանին, անդրադառնալով իրավական ոլորտի համագործակցությանը, օգտակար է գնահատել Իրանի և Հայաստանի միջև իրավական օգնության և արտահանձման մասին ստորագրվելիք համաձայանագրերը: ՀՀ արդարադատության նախարարն էլ իր հերթին նշելով, որ Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները տարածաշրջանային երկկողմ համագործակցության լավ օրինակ են, հավելել է, որ երկու երկների ղեկավարների կամքն է, որպեսզի երկկողմ համագործակցությունը զարգացնա տարբեր ոլորտներում:

Իրանն իր արբանյակը երկրի ուղեծիր է ուղարկելու պինդ վառելիքով հրթիռի օգնությամբ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Իրանն իր արբանյակըերկրի ուղեծիր է ուղարկելու պինդ վառելիքով հրթիռի օգնությամբ: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար Ալի Ջաֆարին: Վերջինիս խոսքերով՝ արբանյակի արձակումը տեղի կունենա այն միջոցառումների շրջանակներում, որոնք նվիրված են Իսլամական հեղափոխության պահակազորի գեներալ Հասան Թեհրանի Մողադդամի մահվան տարելիցին: 2011 թվականի նոյեմբերի 12-ին Թեհրանից 25 կիլոմետր դեպի արևմուտք ընկած Ամիր Ալ-Մոմեյնին ռազմաբազայում պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով, պաշտոնական տվյալներով զոհվել էր 17 և վիրավորվել է 16 մարդ: Իսլամական հեղափոխության պահակազորի բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածներից մեկն էլ եղել է Իրանի մարտական հրթիռների մշակման ու արտադրության ծրագրի ղեկավարներից Հասան Թեհրանի Մողադդամը: Իրանն արդեն իսկ հաջողությամբ երեք արբանյակ է արձակել տիեզերք: Փետրվարի 3-ին Իրանն ուղեծիր ուղարկեց հայրենական արտադրության արբանյակ:

Իրանը բարձր է գնահատել Արևմուտքի՝ հակաիրանական քաղաքականության հարցում Հայաստանի բռնած դիրքորոշումը

Panorama.am. 12-11-2012- Իրանը բարձր է գնահատում Արևմուտքի՝ հակաիրանական քաղաքականության հարցում Հայաստանի բռնած դիրքորոշումը: Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ դատական իշխանության նախագահ Ամոլի Լարիջանին: Ամոլի Լարիջանին, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին, հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները, բացի քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներից, կընդլայնվեն նաև իրավական ոլորտում: Հայաստանի արդարադատության նախարարն էլ իր հերթին բարձր է գնահատել Իրանի իշխանությունների՝ երկրի կրոնական փոքրամասնությունների հանդեպ ունեցած լավ վերաբերմունքը: Հանդիպման ավարտին, ՀՀ և ԻԻՀ արդարադատության նախարարները ստորագրել են դատական ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

«Նեզավիսիմյա գազետա». Ռուս-թուրքական հարաբերությունները փակուղում են հայտնվել

Ռուս-թուրքական հարաբերությունները սառել են: Այս մասին գրում է «Նեզավիսիմյա գազետան»: «Վերջին ամիսներին Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները լարված են, և դա էլ հանգեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարելիք այցի հետաձգմանը: Իսկ դրա համար առիթ է հանդիսացել Թուրքիայի իշխանությունների ոչ բարեկամական արտահայտությունները Ռուսաստանի հասցեին: Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը՝ «Արդարություն և Զարգացում» կուսակցության նիստի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը այն պետությունների թվին է պատկանում, որոնց պատմությունը չի ների, եթե վերջիններս աջակցություն ցուցաբերեն Սիրիայի արյունալի հակամարտությանը: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի կարգադրությամբ հարկադիր վայրէջք կատարեց Սիրիա ուղևորվող ռուսական ինքնաթիռը, որը Մոսկվայից Դամասկոս էր մեկնում: Նման դեմարշների պատճառը, հավանաբար, պետք է փնտրել այն փակուղային իրավիճակում, որում հայտնվել է Անկարան»,-գրում է պարբերականը: «Պատահական չէ, որ Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումը Սիրիայի հանդեպ, ըստ սոցիոլոգիական հարցումների, չի աջակցում բնակչության 82%-ը, իսկ այս ընթացքում «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը կորցնում է իր հեղինակությունը: Իսկ սա չի կարող չմտահոգել Թուրքիայի իշխանություններին, ինչպես նաև անձամբ Էրդողանին, ով ցանկանում է 2014թ զբաղեցնել Թուրքիայի նախագահի պաշտոնը: Տարածաշրջանում երկու պետությունների հարաբերությունների սառեցումը չի համընկնում ոչ Ռուսաստանի, ոչ էլ Թուրքիայի շահերի հետ: Սակայն հարկավոր է նշել, որ երկու պետությունների հարաբերությունների վատթարացումը ձեռնտու է արևմտյան պետություններին: Արդյո՞ք ռուսական և թուրքական իշխանությունները կկարողանան դուրս գալ այս դժվար իրավիճակից և խաղաքարտ չդառնան ուրիշ խաղում: Կարծում ենք այս ամենի պատասխանը մոտ ապագայում պարզ կդառնա»,-գրում է «Նեզավիսիմյա գազետան»:

ՄԵՏՐՈՊՈԼԻՏ ԴԻՈՆԻՍԻՈՍԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ

2012 թվականի նոյեմբերի10-ին հնդկահայոց հո•ևոր հովիվ, Հայոց մարդասիրա-կան ճեմարանի կառավարիչ Հո•եշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ճեմարանի իր •րասենյակում ընդունեց Հնդիկ Մալաբար Եկեղեցու Կալկաթայի թեմի մետրոպոլիտ դոկտոր Ջոզեֆ Մար Դիոնիսիոսին և նրան ուղեկցող պատվիրակութ-յանը: Հայր Սուրբը բարի •ալուստ մաղթեց բարձրաստիճան հյուրին և շնորհավորեց Հնդկաստանում Հնդիկ Մալաբար Եկեղեցու կաթողիկոսության հիմնադրման 100-ամյակի առթիվ ու մաղթեց, որ Երկնավորը նորանոր հարյուրամյակներ պար•ևի և շեն ու հաստատուն պահի քույր եկեղեցու հո•ևոր կենտրոնը Քերալայում: Մետրոպոլիտ Դիոնիսիոսն իր •ոհունակությունը հայտնեց հանդիպման համար, հետաքրքրվեց հնդկահայ հո•ևոր հովվության և Հայոց մարդասիրական ճեմարանի •ործունեությամբ: Նա Հայր Խորենին հրավիրեց իրենց հո•ևոր կենտրոն Քերալա, ինքն էլ ցանկություն ու պատրաստակամություն հայտնեց պատեհ առիթով այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստան: Նրանք միասին աղոթեցին, ապա Մարդասիրականի բակում Դիոնիսիոս սրբա-զանն իր պատ•ամը փոխանցեց ճեմարանի աշակերտներին` հորդորելով ուսման մեջ լինել առաջադեմ, սիրել •իրքն ու լինել Հայաստանի արժանի և հպարտ զավակ-ները: Հրաժեշտից առաջ Գերաշնորհ Սրբազան Հայրը և Հո•եշնորհ Հայր Սուրբը հուշա-նվերներ փոխանակեցին:

Թուրքիան Սիրիայի սահմանին մարտական ինքնաթիռներ է կենտրոնացրել

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան մեծ քանակությամբ F-16 տիպի
մարտական ինքնաթիռներ է կենտրոնացրել Սիրիայի հետ սահմանին: Դրա պատճառն այն է, որ սիրիական ավիացիան այսօր առավոտյան սկսել է ռմբակոծել Թուրքիայի սահմանի մոտ ընկած Ռասուլայն քաղաքը, և ուժգին պայթյունները սարսափեցրել են Շանլըուրֆա նահանգի Ջեյլանփընար շրջանի բնակիչներին: Սիրիական հրթիռներից մեկն էլ ընկել է Ջեյլանփընարում: Այս կապակցությամբ Դիարբեքիրում են կենտրոնացվել բազմաթիվ ինքնաթիռներ, որոնք սկսել են հետախուզական թռիչքներ իրականացնել Սիրիայի սահմանի երկայնքով: Դրանք «հարվածելու» հրաման են ստացել, եթե սիրիական մարտական ինքնաթիռները խախտեն Թուրքիայի օդային սահմանը:

Հայաստանը պետք է ավելացնի Ջավախքին ցուցաբերվող պետական աջակցությունը

Աղավնաձորում նոյեմբերի 9-12-ն անցկացվեց «Հայապահպանությունը որպես պետության հիմնասյուն»
համաժողովը, որի ընթացքում քննարկվել են Ջավախքում առկա խնդիրները: Միջոցառման մասնակիցներից մի քանիսն այսօր Երևանում էին: «Այն միտված էր ջավախահայերի հայապահպանության գործընթացին նպաստելուն, ինչպես նաև ջավախահայ երիտասարդության հետ տարբեր տեսակի՝ մշակութային, կրթական ծրագրերի իրականացմանը և նրանց առջև կանգնած խնդիրների բարձաձայնումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը միջոցառման նպատակը ձևակերպեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ երիտասարդական թևի համանախագահ Լիաննա Ներսիսյանը: «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարաության և խաղաղության երիտասարդական ակումբ» ՀԿ նախագահ Տիգրան Օհանյանի խոսքով, Հայաստանը հնարավորության սահմանում պետական աջակցություն է ցուցաբերում Ջավախքին, սակայն. Ջավախքը գտնվում է Վրաստանի կազմում և ջավախահայության խնդիրները պետք է լուծվեն վրացական իշխանությունների կողմից՝ պետք չէ արհեստականորեն սրել Ջավախքի խնդիրները: «Վրաստանի հայ համայնք» ՀԿ ներկայացուցիչ Գևորգ Յագուտովը, ով ապրում է ու գործում է Վրաստանում, որ վիրահայության առջև ծառացած խնդիրներից առավել կարևորը հայոց լեզվի պահպանությունն է: «Շատ երիտասարդներ գալիս են Երևան՝ հայերեն լեզվով բարձրագույն ուսում ստանալու համար: Վիրահայության մեկ այլ կարևոր խնդիր հայկական մշակութային ժառանգության պահպանումն է: Պետք է համագործակցության կետեր ստեղծել Հայաստանի և Վրաստանի միջև` այդ խնդիրները համատեղ հաղթահարելու համար»,-ասաց նա: Վրաստանաբնակ հայ երիտասարդը որոշակի ակնկալիքներ ունի Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից: Նա նաև կոչով դիմեց Հայաստանի իշխանություններին` ցուցաբերվող պետական աջակցությունն ավելացնելու համար:

Հայաստան է թափանցել հերթական աղանդը. Ստորագրահավաք՝ ընդդեմ աղանդների

PanARMENIAN.Net - 12 նոյեմբերի 2012 - «Միացյալ երիտասարդական լիգա» հասարակական շարժումը այս պահին ստորագրահավաք է անցկացնում նախագահական նստավայրի դիմաց: Հասարակական շարժման ակտիվիստները պահաջում են ՀՀ նախագահին կից ստեղծել վերահսկողության մարմին, որը կհետևի կրոնական կազմակերպություններին, մշակել օրենսդրական փոփոխություններ և «հոգեորսություն» եզրին տալ տալ իրավական սահմանում: Միացյալ երիտասարդական լիգայից հայտնում են նաև, որ Հայաստանում նոր աղանդը է ձևավորվել, որը կոչվում է «Հիսուսի հարսնացուն»: Ըստ լիգայի անադմների՝ այն գրացված չէ: Նշենք, որ ստորագրահավաքը կավարտվի 15:30, որից հետո հասարակական շարժման անդամները նախագահին կփոխանցեն իրենց պահանջները:

Դավութօղլուն չի հավատում Իրաքի դատարաններին

News.am. 12-11-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիայում թաքնվող Իրաքի նախկին փոխնախագահի դեմ Իրաքում քաղաքական հաշվեհարդար են տեսնում։ Ինչպես տեղեկացնում թուրքական Milliyet-ը, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Իհսան Օզքեսը հետաքրքրվել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուից, թե ինչու է Թուրքիան թաքցնում Ինտերպոլով հետախուզում հայտարարված Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք Հաշիմիյին։ Դավութօղլուն պատասխանել է, թե չնայած Ինտերպոլի անդամները փոխանակվում են հանցանքների հետ կապված տեղեկություններով, սակայն անձին ձերբակալելը պարտադիր չէ։ «Մեր իշխանությունները Հաշիմիի նկատմամբ ներկայացված մեղադրանքներին մանրամասն ծանոթ չեն, իսկ Իրաքն էլ մանրամասն դոսյե չի ներկայացրել։Հաշիմին հայտարարել է, թե իր դեմ մեղադրանքները քաղաքական են»,-ասել է Դավութօղլուն։ Նշենք, որ իրաքյան դատարանը մեղավոր է ճանաչել Հաշիմիին՝ պետական պաշտոնյաների սպանության համար կազմակերպված դավադրության եւ ահաբեկչական գործողությունների կազմակերպման համար։

Բաքվում եվրոպացի պաշտոնյաներին հետապնդել են. Նոր մանրամասներ հաքերային հարձակումից

Panorama.am. 12-11-2012- Ադրբեջանում ինտերնետ կառավարման և անվտանգության վերաբերյալ օրերս տեղի ունեցած կոնֆերանսի շրջանակներում Բաքու ժամանած Եվրոպական միության մի շարք պաշտոնյաների համակարգիչները հաքերային հարձակման են ենթարկվել: Այդ մասին նոյեմբերի 10-ին իր բլոգում տեղեկացրել է Եվրպական հանձնաժողովի փոխնախագահ Նիլ Քրոսը (Neelie Kroes), փոխանցում է «Washington post»-ը: Քրոսի մամլո խոսնակ Ռայան Հիթը (Ryan Heath) առավել մանրամասներ է փոխանցել` նշելով, որ հարձակումը կատարվել է այն ժամանակ, երբ իրենք եղել են Բաքվի հյուրանոցներից մեկում: Հիթը պատմել է, որ ինքը և իր գործընկերները Apple-ից նախազգուշացնող հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ իրենց համակարգիչները հասանելի են դարձել կողմնակի անձանց համար, և նա կարծիք է հայտնել, որ որևէ մեկը փորձել է հետևել իրենց: «Ես կարծում եմ, որ այդպիսով ուղղակի փորձել են հետևել մեզ: Այժմ ենք պատրաստվում ենք փորձագետի մոտ ուսումնասիրության ենթարկել համակարգիչները` հասկանալու, արդյո՞ք որևէ բան հանել են դրանց միջից, թե՞ ոչ», -հարցազրույցում ասել է Հիթը` միևնույն ժամանակ հրաժարվելով ասել, թե ով է կատարվածի համար պատասխանատու: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Քրոսը կոնֆերանսի ժամանակ քննադատական ելույթներ է ունեցել իրեն հյուրընկալողների` ադրբեջանական իշխանությունների հասցեին, մեղադրելով նրանց համացանցում ադրբեջանցի ակտիվիստներին հետևելու և «լրատվամիջոցների ու իրենց տեղեկատվական աղբյուրների գաղտնիության իրավունքը խախտելու» համար: Իր անձնական բլոգում Քրոսը նաև նկատել է, որ հաքերային հարձակումը նավթով հարուստ Ադրբեջանի քաղաքական կյանքի համար «կոպիտ» իրականություն է: Եվրոպացի դիվանագետը նաև նկատել է, որ ադրբեջանի իշխանությունները չեն կատարել իրենց խոստումը և թույլ չեն տվել տեսակցել քաղբանտարկյալների հետ: Քրոսը պնդել է, որ կոնֆերանսի ժամանակ ակտիվիստները հետապնդման են ենթարկվել: «Ահա այդ ամենը անկեղծության և պարզության համար», -գրել է նա:

Թեհրանը հերքում է, որ «Փարչին» ռազմակայանում միջուկային օբյեկտներ են ոչնչացվում

12 նոյեմբերի 2012 - Իրանի ԱԳՆ-ն հերքում է, որ «Փարչին» ռազմաբազայում շարունակվում են միջուկային օբյեկտների լիկվիդացիան, երկուշաբթի օրը հաղորդում է իրանական անգլալեզու Press TV հեռուստաալիքը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի պատրաստման մեջ: Նոյեմբերի 11-ին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ Իրանի իշխանությունները շարունակում են «Փարչին» ռազմաբազայում միջուկային օբյեկտների լիկվիդացիան: Այս տարվա սեպտեմբերի սկզբին Ամանոն պահանջել էր Իրանից ապահովել ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների անարգել մուտքը «Փարչինի» տարածք, քանի որ, ըստ ԶԼՄ-ների, օգոստոսին այնտեղ ակտիվություն է նկատվել:

Իրանը ջուրն է իջեցրել օդային բարձիկով հայրենական արտադրության առաջին նավը

Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանը ջուրն է իջեցրել օդային բարձիկով հայրենական արտադրության առաջին
նավը: Այդ արարողությունը, որին մասնակցել են պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, տեղի է ունեցել Բենդեր Աբբաս նավահանգստում: Օդային բարձիկով նավը դասվում է հիբրիդային նավերի թվին, որոնք ղեկավարվում են ավիաօդաչուների և ոչ թե նավավարների կողմից: Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ այդպիսի նավերն ունակ են տեղաշարժվել ցամաքով, ջրով, ցեխի ու սառույցի վրա և ընդ որում՝ զարգացնելով բավական մեծ արագություն:

Պասկալ Մունյե. Ֆրանսիան կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Panorama.am. 12-11-2012- Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, գործադրում է բոլոր ջանքերը տարածաշրջանում կայունություն հաստատելու համար: Այս մասին «1news.az»-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մունիե: Նա հատուկ ընդգծել է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Դիվանագետը ընդգծել է, որ իր երկիրը գործադրում է բոլոր ջանքերը «տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»: Վերջինիս խոսքերով, նոյեմբերի վերջին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան:

Իրանի ԱԳ նախարար. Միայն հոգևոր առաջնորդի լիազորությամբ է հնարավոր ԱՄՆ-ի հետ ուղղակի երկխոսություն վարել

Միայն հոգևոր առաջնորդի լիազորությամբ է հնարավոր ԱՄՆ-ի հետ ուղղակի երկխոսություն վարել: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: ԻԻՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղղակի բանակցություններ վարելու հնարավորության թեմային, մասնավորապես նշել է. «Միացյալ նահանգների հետ անուղղակի բանակցություններ վարելու նախադեպ մենք արդեն իսկ ունեցել ենք Իրաքի և Աֆղանստանի հարցում, ներկայում ևս միջուկային ծրագրի շրջանակներում Իրանի և «5+1» խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) շրջանակներում մենք անուղղակիորեն բանակցում ենք, սակայն ինչ վերաբերում է ուղղակի երկխոսությանը, ապա դա ամբողջովին գտնվում է ԻԻՀ հոգևոր առաջնորդի լիազորությունների ներքո»: Նշենք, որ ԻԻՀ սահմանադրության համաձայն՝ հոգևոր առաջնորդը հանդիսանում է երկրի ԶՈւ գերագույն հրամանատարը և նրա լիազորությամբ է մշակվում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները: Նկատնեք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:

Գերմանիայում թուրք պատագամավորին զրկել են անձեռնմխելիությունից

News.am. 12-11-2012- Գերմանիայի դաշնային խորհրդարանում ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել «Ձախ» կուսակցության 4 պատգամավորի զրկել պատգամավորական անձեռնմխելությունից։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, «Ձախ» կուսակցության 4 պատգամավորները, որոնց մեջ է եղել նաեւ ազգությամբ թուրք Սեւիմ Դաղդելենը, 2010 թվականին կոչ են արել միջուկային թափոններ տեղափոխող գնացքին արգելք հանդիսանալ։ Լյունեբերգի դատախազությունն այդ պատգամավորների դեմ հետաքննություն է սկսելու «հանցանքի ուղղորդում» մեղադրանքով։ Գերմանիայի դաշնային խորհրդարանի իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկել իրենց գործընկերներին անձեռնմխելությունից զրկելու նախաձեռնությանը։

Մեծ Բրիտանիան քննարկում է Սիրիայի տարածք սահմանափակ ռազմական ներխուժման հավանականությունը

Panorama.am. 12-11-2012- Մեծ Բրիտանիան քննարկում է Սիրիայի տարածք սահմանափակ ռազմական ներխուժման հավանականությունը: Այս մասին տեղեկացնում է «Росбалт» լրատվական գործակալությունը: «Մեծ Բրիտանիայի ռազմական ներխուժումը Սիրիա, անշուշտ, այն հարցն է, որ մենք պետք է դիտարկենք այս պահին: Սիրիայում հումանիտար իրավիճակը վատթարանում է օր օրի, և դա կարող է հանգեցնել սահմանափակ ռազմական ներխուժման»,- հայտարերել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Դեվիդ Ռիչարդսը: Բրիտանացի գեներալի խոսքով, միջազգային հանրությունը պետք է որոշի, թե ինչպես տեղի կունենա այդ ներխուժումը: Նշվում է, որ ձմռանը հնարավոր է ռազմաջոկատներ ուղարկվեն դեպի Սիրիա: «Մենք մշտապես աշխատում ենք սիրիական խնդրի հնարավոր լուծումների ուղղությամբ: Իմ աշխատանքն է` գնահատել սիրիական խնդրի լուծման ծրագրերի իրականացման հնարավորությունները»,- հայտարարել է բրիտանացի գեներալը: Հիշեցնենք, որ օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին լքել Սիրիան: Նա հորդորել է ԱՄՆ-ին և Մ. Բրիտանիայի մյուս դաշնակիցներին Սիրիայի գործող իշխանությունը տապալելու նպատակով ավելի մեծ աջակցություն ցուցաբերել սիրիական ընդդիմությանը: Իր հերթին, Թուրքիան մտադիր է դիմել ՆԱՏՕ-ին՝ խնդրելով Սիրիայի հետ թուրքական սահմանի ողջ երկայնքով տեղակայել «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության համալիրը, որը հետագայում կարող է օգտագործվել ոչ թռիչքային բուֆերային գոտի ապահովելու նպատակով, որտեղ և կհաստատվեն ընդդիմության ղեկավար կառույցները: Իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Russia Today» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով Սիրիայի տարածք միջազգային զորքերի ներխուժման հավանականության մասին` նշել է, որ չի պատրաստվում լքել երկիրը ոչ մի պարագայում, իսկ Սիրիա ռազմական ներխուժումը ծանր հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար:

Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի

PanARMENIAN.Net - 12 նոյեմբերի 2012 - Թուրքիայի Մեծ ազգային խորհրդում Ազգայնական գործողություն խմբակցության, ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամ Սինան Օհանը մասնակցել է խորհրդարանական նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքին: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, վերջինս կռվի մեջ է մտել Արդարության և զարգացման կուսակցության պատգամավոր Մուհիետդիին Ասկակի հետ: Կռիվը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Օհանը լեզվակռիվ է սկսել փոխխոսնակ Սահիդ Յահուտի հետ, ասելով, որ վերջինս Էրդողանից ավելի շատ է վախենում, քան Ալլահից: Այդ բառերից հետո Ասկակը բռունցքներով նետվել է Օհանի վրա: Տեղի է ունեցել քաշքշուկ: Փոխխոսնակը, տեսնելով լարված իրավիճակը, դադար է հայտարարել:

Հայաստանի ծանրորդները 6 մեդալ նվաճեցին համաշխարհային ուսանողական առաջնությունում

Panorama.am. 12-11-2012- Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվեց ծանրամարտի համաշխարհային ուսանողական երրորդ առաջնությունը: 94 կգ քաշայինների պայքարում արծաթե պարգևի արժանացավ Վարդան Դավթյանը: Նա միայն անձնական ծանր քաշի պատճառով զիջեց մրցակցին ` ռուս Եգոր Կլիմանովին: Երկու ծանրորդներն էլ երկամարտում ցույց տվեցին միևնույն` 377 կգ արդյունքը, սակայն հաղթողի կոչմանն արժանացավ Կլիմանովը: Վերջին օրը պայքարի մեջ մտած գերծանրքաշայինների մրցավեճին մասնակցում էին նաև մեր երկրի երկու պատվիրակներ: Այստեղ էլ կրկնվեց նախորդ քաշային կարգի սցենարը: Հայկ Հակոբյանը և ռուսաստանցի Էդուարդ Մեժգիկովը երկամարտում արձանագրեցին 402 կգ: Մեր մարզիկը բավարարվեց «արծաթով», քանզի կրկին դեր խաղաց անձնական քաշի գործոնը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: Անդրանիկ Հովհաննիսյանը բավարարվեց չորրորդ տեղով (355 կգ): Այսպիսով` ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորած հավաքականի ութ ծանրորդներից վեցը համաշխարհային ուսանողական առաջնությունում արժանացան մեդալների (4 արծաթե, 2 բրոնզե):

Իրանում այսօրվանից սկսում են լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ

Իրանում այսօրվանից սկսում են լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ), բանակի, ոստիկանական ուժերի տարբեր ստորաբաժանումներ Հյուսիսային Խորասան, Խորասան Ռազավի, Հարավային Խորասան, Սիսթան և Բալուչեսթան, Քերման, Հորմոզգան, Յազդ և Ֆարս նահագներում ավելի քան 850 հազար կմ տարածության վրա այսօրվանից սկսում են լայնածավալ օդային զորավարժություններ: Սույն զորավաժությանը, ի թիվս այլ ռազմական տեխնիկայի, մասնակցում են նաև «F4», «F5», «F7», «F14», «Միրաժ» և «Սու» կործանիչները:

Չափավոր լացն օգտակար է

News.am. 12-11-2012- Լացը մարդու օրգանիզմի վրա նույնքան դրական է ազդում, որքան եւ ծիծաղը,
պնդում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները, ովքեր հետազոտել են լացի եւ արցունքների՝ մարդու առողջության վրա ունեցած ազդեցությունը։ Ապացուցվել է, որ լացելը նույնքան օգտակար է, որքան եւ ծիծաղելը, թեեւ, այնուամենայնիվ, լացել խորհուրդ չի տրվում։ Ինչպես հաղորդում է Аргументы.ру - ը, բրիտանացի գիտնականներն ուշադրություն են դարձրել լացի հոգեբանական կողմի վրա. նրանց կարծիքով, խորը շնչելը թույլ կտա հասկանալ՝ ի՞նչ անել հետո։ Իսկ Մինեսոթայի համալսարանի գիտնականները պարզել են, որ արցունքների հետ մարդու միջից բառացիորեն դուրս է գալիս սթրեսը, եւ դրանից բացի, լացելիս խորը շունչ քաշելը նպաստում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակի նվազմանը։

Իրանը մտադիր է այսուհետ «ավելի դաժանորեն արձագանքել» ամերիկյան անօդաչու սարքերի թռիչքներին

1in.am. 12-11-2012- Իրանը մտադիր է այսուհետ «ավելի դաժանորեն արձագանքել» Խարք կղզու վրա և Պարսից ծոցում Իրանի օբյեկտների մասին տնտեսական տեղեկություն ստանալու նպատակով ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հետախուզական թռիչքներին: Այսպիսի նախազգուշացմամբ այսօր հանդես է եկել Իրանի «իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի աերոտիեզերական ստորաբաժանման հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն: «Ֆարս» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ` նա նշել է, որ նոյեմբերի 1-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի «լրտեսները» ներխուժել են Իրանի օդային տարածք` Բուշեր նահանգի հարավային մասի վրա և բախվել իրենց պատասխան գործողություններին: «Ամերիկացիների զեկույցների համաձայն` ինքնաթիռների այդ տիպը նախատեսված է հետախուզական տեղեկություններ հավաքելու համար, այլ խոսքերով` լրտեսության»,- նշել է Հաջիզադեն: «Այս ինքնաթիռն ավելի վաղ էլ էր ներխուժել այս տարածք, մենք նախազգուշացրել էինք ԱՄՆ-ին դրա անթույլատրելիության մասին, սակայն այս անգամ մեր նախազգուշացումն ավելի լուրջ էր: Մենք չենք անտեսում մեր ազգային շահերը: Եվ եթե հակառակորդը խախտի մեր արգելքները և նմանատիպ դեպքերը կրկնվեն, մենք ավելի դաժան կլինենք»,- ասել է նա: ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջորջ Լիթթլը հայտարարել է, որ Իրանի ռազմական ինքնաթիռները փորձել են ոչնչացնել ամերիկայն անօդաչու սարքը, որը հետախուզութուն է արել Պարսից ծոցի վրա՝ միջազգային օդային տարածքում: Լիթթլը հայտնել է, որ թռչող սարքում զենք չի եղել, այն սովորական հետախուզություն է վարել: Իրանը մտադիր է այսուհետ «ավելի դաժանորեն արձագանքել» ամերիկյան անօդաչու սարքերի թռիչքներին 1in.am. 12-11-2012- Իրանը մտադիր է այսուհետ «ավելի դաժանորեն արձագանքել» Խարք կղզու վրա և Պարսից ծոցում Իրանի օբյեկտների մասին տնտեսական տեղեկություն ստանալու նպատակով ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հետախուզական թռիչքներին: Այսպիսի նախազգուշացմամբ այսօր հանդես է եկել Իրանի «իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի աերոտիեզերական ստորաբաժանման հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն: «Ֆարս» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ` նա նշել է, որ նոյեմբերի 1-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի «լրտեսները» ներխուժել են Իրանի օդային տարածք` Բուշեր նահանգի հարավային մասի վրա և բախվել իրենց պատասխան գործողություններին: «Ամերիկացիների զեկույցների համաձայն` ինքնաթիռների այդ տիպը նախատեսված է հետախուզական տեղեկություններ հավաքելու համար, այլ խոսքերով` լրտեսության»,- նշել է Հաջիզադեն: «Այս ինքնաթիռն ավելի վաղ էլ էր ներխուժել այս տարածք, մենք նախազգուշացրել էինք ԱՄՆ-ին դրա անթույլատրելիության մասին, սակայն այս անգամ մեր նախազգուշացումն ավելի լուրջ էր: Մենք չենք անտեսում մեր ազգային շահերը: Եվ եթե հակառակորդը խախտի մեր արգելքները և նմանատիպ դեպքերը կրկնվեն, մենք ավելի դաժան կլինենք»,- ասել է նա: ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջորջ Լիթթլը հայտարարել է, որ Իրանի ռազմական ինքնաթիռները փորձել են ոչնչացնել ամերիկայն անօդաչու սարքը, որը հետախուզութուն է արել Պարսից ծոցի վրա՝ միջազգային օդային տարածքում: Լիթթլը հայտնել է, որ թռչող սարքում զենք չի եղել, այն սովորական հետախուզություն է վարել:

Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ «ուղիղ կապ» հաստատելու առաջարկը

News.am. 12-11-2012- Իրանի իշանությունները մերժել են ԱՄՆ-ի հետ ուղիղ կապ հաստատելու Վաշինգտոնի առաջարկը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իրանական «Ֆարս» գործակալությանը։ «ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է «ուղիղ շփման գիծ» հաստատել, սակայն Իրանը մերժել է առաջարկը»,- հայտարարել է Իրանի ԶՈՒ գլխավոր հրամանատարի խորհրդական Ռահիմ Սաֆարին։ 2011թ.-ին Պենտագոնը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև ռազմական հարցերով ուղիղ հաղորդակցություն ստեղծելու մտադրության մասին, որպեսզի հնարավորություն ունենա խուսափել Պարսից ծոցում անցանկալի առճակատումից։ Ինչպես տեղեկացնում է «Ֆարս» գործակալությունը, Սաֆարին չի ճշգրտել, թե խոսքը Պենտագոնի նախո՞րդ առաջարկի մասին է, թե՞ ԱՄՆ-ն նոր փորձ է արել՝ Իրանի հետ ռազմական շփումը վերականգնելու ուղղությամբ։

Թուրքիայի նախկին նախագահ Տուրգուտ Օզալայի թունավորմանը մասնակից է Եվրամիությունը, պնդում է նրա որդին

PanARMENIAN.Net - 12 նոյեմբերի 2012 - 1993-ին Թուրքիայի նախագահ Տուրգուտ Օզալայի
թունավորմանը և մահվանը մասնակից է եղել Եվրամիությունը, մասնավորապես, ԵՄ առաջնորդ Գերմանիան, հայտարարել է նախկին նախագահի որդի Ահմեդ Օզալան Haberturk թերթին տված հարցազրույցում: Նրա կարծիքով, նրա հոր մահվան հետ կարող էր կապ ունենալ նաև Ֆրանսիան: Ավելի վաղ թուրքական Bügün թերթը հաղորդել է, որ նախկին նախագահի մարմնի հյուսվածքների անալիզի արդյունքում հայտնաբերվել են թունավորման նշաններ: Թուրքիայի նախագահի մահվան պատճառների հետաքննությունը, որը մահացել էր 1993-ին տարօրինակ հանգամանքներում, վերսկսվել է այն լուրերից հետո, որ նա թունավորվել է:

ԱՄՆ-Թուրքիա. Պայմանավորվելու հերթական փորձը

«Լրագիր» 10-11-2012- Հայտնվում է, որ ԱՄՆ վերընտրված նախագահ Օբաման մտադիր է այցելել Թուրքիա, ըստ ամենայնի՝ տարածաշրջանային խնդիրներով: Տվյալ այցն, անշուշտ, ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ բավական երկարատեւ բանակցությունների ինչ որ գագաթնակետն է, որոնք տեղի են ունեցել տարբեր մակարդակներում: Տվյալ դեպքում, խնդիրը նույնիսկ տարածաշրջանային խնդիրները չեն: Խոսքն իհարկե հարաբերությունների սկզբունքային հարցերի լուծման, ԱՄՆ ռազմավարությունում եւ երկարաժամկետ մտադրություններում Թուրքիայի տեղի ու դերի մասին է: Այս խնդիրը ներառում է շատ այլ հարցեր. Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների հստակեցումը, որոնք ճգնաժամային բնույթ ունեն, Մերձավոր Արեւելքում Թուրքիայի տեղի ու դերի սահմանումը, այս կամ այն տարածաշրջանային խնդիրների նշանակությունը ամերիկա-թուրքական հարաբերություններում, Իրանի ու Իսրայելի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը, հնարավոր է՝ Թուրքիայի եվրասիական քաղաքականությունը, «եվրոպական նախագծի» հանդեպ ԱՄՆ դիրքորոշումն ու գնահատականները, Կիպրոսի հարցը: Ընդ որում, լիովին հնարավոր է նաեւ հայկական եւ ղարաբաղյան թեմայի քննարկումը: Թուրքիայի առջեւ կանգնել է տնտեսական համակարգային ճգնաժամի սպառնալիքը, որն ունենալու է վարկերը չվերադարձնելու բնույթ, ինչը կարող է շատ բան զրոյացնել այն ամենից, ինչ ձեռք է բերվել անցած տասնամյակում: Այդ պատճառով, Թուրքիան ավելի զիջող է դառնում, չմոռանալով 1999 թ. ճգնաժամը, երբ ԱՄՆ եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները չօգնեցին նրան: Գործընկերների ու ոչ գործընկերների վրա պատասխանատվությունը գցելու ԱՄՆ քաղաքականության արդյունքում Թուրքիան, հնարավոր բոլոր կայսերական հայտարարություններից հետո, հայտնվեց ԱՄՆ-ից բավական մեծ կախվածության մեջ, ընդ որում՝ տարածաշրջանային մի քանի ուղղություններով: Այսինքն, տեղի ունեցավ ճիշտ հակառակն այն բանի, ինչին ձգտում էր Թուրքիան՝ անկախություն ԱՄՆ-ից: Թուրքիան կոշտ շրջափակման է ենթարկվել եւ մեկուսացվել (ինչը երկար տարիներ ենթադրում էին մարգինալ վերլուծաբանները), եւ ամերիկացիների համար եկել է Անկարային «սեղմելու» ժամանակը, պահանջելու այն, ինչ համապատասխանում է տարածաշրջանում կարգուկանոն հաստատելու իրենց պատկերացումներին: Միեւնույն ժամանակ, միամտություն կլիներ սպասել Թուրքիայի կապիտուլյացիան, եւ ըստ ամենայնի, ԱՄՆ եւ Թուրքիան կփորձեն պայմանավորվել ինչ որ փոխզիջման շուրջ, կամ դրա նման ինչ որ բանի: Դժվար թե Օբաման նախընտրի հրաժարվել իր «իզոլյացիոնիստական» կուրսից եւ Թուրքիային կառաջարկի ավելի մեծ մասնակցություն իր խնդիրների լուծմանը, ինչը նշանակում է ոչ ավել, ոչ պակաս աջակցություն Անկարայի տարածաշրջանային էքսպանսիային: Հնարավոր է, որ Թուրքիան ստիպված լինի մասնակի համաձայնել ԱՄՆ գլխավոր պահանջին՝ կանոնավոր խորհրդատվություն իրականացնել տարածաշրջանում մեծ եւ ավելի նվազ նշանակության խնդիրների շուրջ: Թուրքիայի հետ հարաբերություններում խնդրահարույց ժամանակաշրջանն ավարտելու ցանկության հետ մեկտեղ, ամերիկացիներն արդեն Թուրքիայի հետ հարաբերությունների սառեցման եւ վատթարացման նշանակալի փորձ են ձեռք բերել: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն զուգահեռ, ԱՄՆ-ին սպասում է Իսրայելի հարմարավետ գոյության հոգսը, ինչպես նաեւ գուցե առավել բարդ խնդիր՝ գործնականում զրոյից հարաբերություններ կառուցել արաբական պետությունների, նախեւառաջ Եգիպտոսի եւ Իրաքի հետ: Արաբական պետություններն իհարկե պահանջներ կդնեն ԱՄՆ առաջ, այդ թվում թուրքական տարածաշրջանային հավակնությունների հարցը: ԱՄՆ-ին չի հաջողվել կիրառել պայմանավորվածությունների պրակտիկան, օրինակ, միայն Սաուդյան Արաբիայի հետ արաբական ընդհանուր խնդիրների շուրջ: Սակայն, ԱՄՆ մերձավորարեւելյան քաղաքականության համար ամենակարեւոր խնդիրը իրանական ուղղությամբ Թուրքիայի ներգրավումն է: Ներկայում Անկարան շատ է ցանկանում պարզել հարաբերություններն ԱՄՆ հետ եւ դրանք կարգավորել: Սակայն դա կնշանակեր հրաժարում սեփական էքսպանսիոնիստական հավակնություններից: Բավական ցուցադրական պարզվել է, որ ԱՄՆ չի կարող թույլ տալ ուժի ինքնուրույն կենտրոն Մեծ Մերձավոր Արեւելքում: Ամեն դեպքում, փոխզիջումը բավական հարաբերական է լինելու եւ կարճատեւ: Առավել եւս, որ ոչ եվրոպական, ոչ էլ մերձավորարեւելյան պետություններն ամենեւին շահագրգռված չեն թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորմամբ:

Հայաստանի նախագահի այցը Ֆրանսիա կսկսվի Ելիսեյան պալատում ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպումով

PanARMENIAN.Net - 12 նոյեմբերի 2012 - Երկուշաբթի օրը Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումով կմեկնարկի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա: Կողմերը կքննարկեն երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդման հեռանկարները: Ինչպես սպասվում է, պետությունների ղեկավարները նաև կանդրադառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: Սարգսյանի հետ հանդիպումը, ով արդեն բազմիցս եղել է Ֆրանսիայում, Օլանդի համար կլինի առաջինը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը զբաղվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացով, Ֆրանսիան իր առջև նպատակ է դնում նպաստել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը: Աշնան սկզբին խմբի ներկայացուցիչները հանդիպել են երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ, որպեսզի քննարկեն իրավիճակը վերջին ամիսների հաճակի դարձած հրադադարի ռեժիմի խախտումների լույսի ներքո, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ներկա այցի ընթացքում Սարգսյանը կհանդիպի ֆրանսիացի պատգամավորների և սենտորների հետ, որոնք մտնում են Հայաստանի հետ Բարեկամության խորհրդարանական խմբի մեջ: Նախագահը նաև կշփվի տեղի գործարար օղակների ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ-ը սատարում է սիրիական ընդդիմության նոր կոալիցիային

Tert.am. 12-11-2012- ԱՄՆ Պետդեպարտամենտը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ սատարում է Սիրիայի ընդդիմադիր նոր կոալիցիային, որը ձևավորվել է Կատարում ընթացած բանակցությունների արդյունքում. տեղեկացնում է BBC-ն։ «Մենք ուրախ ենք սատարել Ազգային կոալիցիային, քանի որ նա նոր կուրս է սահմանում՝ ուղղված Բաշար ալ-Ասադի իշխանության կողմից արյունահեղությունների դադարեցմանը և խաղաղ, արդար և ժողովրդավար ապագայի սկզբին, որին արժանի է Սիրիայի ժողովուրդը»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոների հայտարարության մեջ։ Նոր կառուցվածքը, որը միավորել է Սիրիայի ընդդիմությանը, ստացել է « Ընդդիմադիր ուժերի և սիրիական հեղափոխության ազգային կոալիցիա» անվանումը։ Նորաստեղծ կառույցի ղեկավար է ընտրվել Դամասկոսի իսլամական հոգևորականության առաջնորդներից Մուազ ալ-Խաթիբը, ով ավելի վաղ փախել էր Դամասկոսից՝ միանալով ընդդիմությանը։ Ավելի վաղ ալ-Խաթիբը կոչ էր արել կոնֆլիկտի քաղաքական լուծման, որպեսզի փրկեն Սիրիան՝ հետագա ավերածություններից։ Նրա համոզմամբ՝ բանակցությունները Բաշար ալ-Ասադի հետ «չեն փրկի ռեժիմին», սակայն հնարավորություն կտան դրա հեռացումն ավելի «անցավ» իրականացնել։

ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարները հանդիպում են ունեցել

HayNews.am. 10-11-2012- Նոյեմբերի 10-ին կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց ԼՂՀ նախարարին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ: Նախարարները մանրամասն քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները: Հանդիպմանը երկուստեք կարեւորվեց ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության խորացումը, քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը: ՀՀ ԱԳ նախարարն Արցախի իր պաշտոնակցի հետ մտքեր փոխանակեց տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ: Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարի անունից տեղի ունեցավ ընդունելություն` ԼՂՀ արտգործնախարարի պատվին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, որի ընթացքում Կարեն Միրզոյանին հանձնվեց ՀՀ արտգործնախարարության պատվո հուշամեդալը:

Թուրքիան խաղում է ՆԱՏՕ-ի շահերի ոլորտում. փորձագետ

News.am. 11-11-2012- Թուրքիայի տարածքում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի տեղակայման հարցում որոշակի ռազմաքաղաքական մեքենայություններ ու ինտրիգներ կան: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը: Թուրքիան մտադիր է ՀՕՊ համակարգեր տեղակայել իր տարածքում, որի նպատակով արդեն մրցույթ է հայտարարել: Թուրքական կողմի հիմնական հետաքրքրությունը ամերիկյան «Փեթրիոթ»-ի կողմն է, թեեւ ֆորմալ առումով խոսվում է ռուսական ՀOՊ համակարգերի գնման հնարավորության մասին: «Խոսելով Հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին, Թուրքիան խոստովանում է, որ հակաօդային պաշտպանության ոլորտում իր վիճակը ողբերգական է: Իսկապես, «սառը պատերազմից» հետո մնացած «Ռապիրա» եւ «Նայք Հերկուլես» զենիթահրթիռային համալիրները չափից դուրս հնացած են»,-նշել է Արկադի Գրիգորյանը: Սիրիայի կողմից սպառնալիքի եւ դրանով պայմանավորված ՀՕՊ համակարգերի տեղակայման անհրաժեշտության մասին Թուրքիայի հայտարարությունների համատեքստում, փորձագետը հայտարարեց, որ իրականում Սիրիայի կողմից որեւէ սպառնալիք չկա: «Սիրիան չի պատրաստվում հարձակվել Թուրքիայի վրա: ՀՕՊ համակարգեր տեղակայելու շուրջ թուրքական հիստերիկան միանշանակ խոսում է այդ ոլորտում տխուր վիճակի մասին: Այսպիսով, հաստատվում է այն, ինչի մասին բազմիցս է խոսվել. տարածաշրջանում լավագույն ՀՕՊ համակարգերը Հայաստանինն են»,-ընդգծեց Գրիգորյանը, հավելելով, որ Թուրքիայում ՀՕՊ համակարգեր տեղակայելու հիմնական թիրախը Իրանն է, ոչ թե՝ Սիրիան: Այդ առումով արժե հիշել Իրանի խոստումները՝ հարվածել ՆԱՏՕ-ի Թուրքիայի տարածքում գտնվող ռազմակայաններին: «Թուրքիան գումար չունի ՀՕՊ համակարգերի անհրաժեշտ քանակ գնելու համար, որպեսզի անվտանգ դարձնի իր երկրի տարածքը, ուստի սա ՆԱՏՕ-ից օգնություն խնդրելու հստակ «մեսիջ» է: Եթե Թուրքիային հաջողվի հասնել ցանկալի նպատակին, այսինքն ձեռք բերի ամերիկյան նոր «Փեթրիոթ»-ներ, դա մարտահրավեր կլինի Ռուսաստանին»,-ամփոփեց Արկադի Գրիգորյանը:

Իրանի մշակույթի նախարարը քննադատել է նախարարության դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները

Tert.am. 11-11-2012- Իրանի մշակույթի նախարար Մուհամմադ Հուսեյինը հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցներն Իրանի մշակույթի նախարարության դեմ զարմանալի երևույթ է, և միջուկային ծրագրերն Արևմուտքի համար պարզապես պատրվակ են։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, նախարարը քննադատել է նման պատժամիջոցների կիրառումը, քանի որ նախարարությունը սատարում է մշակույթին և արվեստին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Միացյալ Նահանգները հերթական անգամ լրացրել էր այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ միակողմանիորեն կիրառվում են ամերիկյան պատժամիջոցներ։ Նոր ցանկում ներառվել էին Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու մշակույթի նախարարների անունները։ «Պետդեպարտամենտն իրազեկել է Կոնգրեսին, որ իրանցի 4 չինովնիկ և իրանական 5 ընկերություն ներառվել են պատժամիջոցների ցանկում՝ գրաքննությանը մասնակցության կամ այլ գործողությունների համար, որոնք ուղղված են Իրանում հավաքների և խոսքի ազատության, ինչպես նաև տպագիր կամ էլեկտրոնային մեդիայի հասանելիությանը սահմանափակումներին»,- ասված էր Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Ա. Ռուստամյանը ԲՀԿ-ՀՅԴ առաջին հանդիպման մասին` «բավականին խոստումնալից էր»

Panorama.am. 10-11-2012- «Ընդհանուր առմամբ, առաջին հանդիպումը բավականին խոստումնալից էր: Դա հնարավորություն կտա համագործակցել հիմնական կետերի շուրջ, որոնք հրապարակել ենք նաև մեր վերջին ասուլիսի ժամանակ, համաձայնեցնել և գնալ առաջ»,- ՀՅԴ-ԲՀԿ առաջին հանդիպումից հետո, ըստ ՀՅԴ բյուրոյի պաշտոնական կայքի, հայտարարել է Արմեն Ռուստամյանը: Նա նաև տեղեկացրել է, որ հանդիպումը նախնական էր, և որ հանդիպման ընթացքում ներկայացվել են կողմերի տեսակետները: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն առաջարկով դիմել էր քաղաքական ուժերին՝ քաղաքական խորհրդակցություններ սկսել երկրում համակարգային լուրջ փոփոխություններ անելու համար: «Արձանագրեցինք, որ համաձայնեցման դաշտի գերակշիռ մասը առկա է: Ստեղծված իրավիճակի գնահատումները, բնականաբար, բավականին մոտ են: Հանդիպման ընթացքում կարևորվեց, որ այս փուլում անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի միավորող գաղափարն ամրապնդվի, որից հետո արդեն մյուս տակտիկական քայլերը կքննարկենք»,- ասել է նա: Արդյո՞ք քաղաքական դաշտում այլ ուժերի հետ ընդհանուր համախմբումը կստացվի հացին, Ա. Ռուստամյանը պատասխանել է, որ կյանքը ցույց կտա: Նա ընդգծել է նաև, որ ՀՅԴ-ն այդ ճանապարհն է մատնացույց անում, որով երկիրն այս վիճակից դուրս կգա: «Սա այն օրակարգն է, որում կա անհրաժեշտ և բավարար քայլերի ցանկը, որը շատ կարճ ժամանակում կապահովի այն Հայաստանի կերտումը, որը մենք բոլորս երազում ենք: Սա համախմբման ամենակարևոր առանցը կարող է լինել, և եթե սա վերածվեց հասարակական պահանջի, ով էլ լինի իշխող ուժը, չի կարող հաշվի չնստել արդեն ձեւավորված հասարակական պահանջի հետ: Այս դուռը բաց է բոլորի առջև: Որքան մեծ կոնսոլիդացիա առաջանա այս գաղափարների շուրջ, այնքան կմեծանա այս խնդիրները լուծելու հեռանկարը»,- ասել է ասաց Արմեն Ռուստամյանը:

Saturday, November 10, 2012

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը Իլհամ Ալիեւի «արագ հաղթանակի» մասին հայտարարությունը զավեշտալի է համարել

News.am. 10-11-2012- Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիգովը, ով ներկայումս բնակվում է Նորվեգիայում, կտրուկ քննադատության է ենթարկել Ադրբեջանի ղեկավարության անհիմն ռազմատենչ հայտարարությունները: «Թշնամին ծիծաղում է այդ իշխանության վրա»,- «Azpolitika.com»-ի հետ հարցազրույցում ասել է Իսա Սադիգովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` շուտով Ադրբեջանի հաղթանակի օրը նշելու մասին հայտարարությունը: Նախկին պաշտոնյայի խոսքով` ադրբեջանական ժողովուրդն արդեն 18 տարի նույն արտահայտությունն է լսում: «Հիշո՞ւմ եք, Հեյդար Ալիեւը նույնպես նման խոստումներ էր տալիս: Դրանք կեղծ եւ դատարկ խոստումներ են: Հավատացեք, նրանք իրենց դրել են այնպիսի զավեշտալի իրավիճակի մեջ, որ նրանց վրա ծիծաղում ենք ոչ միայն մենք, այլեւ թշնամին: Մեկ նա ասում է, որ զարգացման տեմպերը պետք է դադարեցնել, քանի որ ողջ աշխարհը նախանձում է մեզ: Թող քանդվի այն աշխարհը, որ դրան կնախանձի: Մեկ ասում է , որ բացել է 700 հազար աշխատատեղ: Հիմա էլ խոսում է հաղթանակի մասին: Նա իր հաղթանակները տանում է միայն սեփական անպաշտպան, սոված ժողովրդի նկատմամբ` սպանելով, ծեծելով եւ ձերբակալելով: Պետք է հարցնել` ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը: Միգուցե նա պատրաստվում է ընտրություններից հետո իր հաղթանակին, ինչպես 2003-2005 թվականներին: Նրա հաղթանակները ոչ մի կապ չունեն Ղարաբաղի եհտ: Սա ես ձեզ համոզված եմ ասում: Այդ անձը չի մարտնչելու»,-հայտարարել է Սադիգովը:

Սիրիայում ադրբեջանցի վարձկաններ են ոչնչացվել

7or.am. 10-11-2012- Սիրիացի լրագրող Շահդի Հալվը «Facebook»-ում հրապարակել է բացառիկ լուսանկարներ, որոնք վկայում են Սիրիայում ոչնչացված ընդդիմադիր զինյալների թվում Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության մասին: Հոկտեմբերի 19-ին սպանվել էր թուրք-սիրիական սահմանով ավազակային խմբի կազմում Սիրիա թափանցած Ադրբեջանի քաղաքացի Հասին Քազլին: Հայտնի է դարձել 1975թ. ծնված Ադրբեջանից զինված խմբավորման մեկ այլ անդամի անուն` Զաուր Իսլամով, ում մասնակցության ու վնասազերծման մասին հաղորդել էր նաև «Արաննյուզ» լրատվական կայքը: Իրանական այս լրատվականը ավելի վաղ նաև գրել էր, որ Ադրբեջանը սիրիացի զինյալներին Թուրքիայի միջոցով 500 հազ. եվրո է փոխանցել: «Voskanapat.info»-ն հրապարակել է ևս երեք սպանված ադրբեջանցի զինյալների նկարներ: Ըստ աղբյուրի`ադրբեջանական ու թուրքական հետախուզական ուժերը Իգլիբ շրջանը դարձրել են զինված սիրիական ընդդիմության հենարան: Հայտնի է նաև, որ ադրբեջանցիները մինչ Սիրիա ներթափանցելը հատուկ պատրաստում են անցնում Հաթայ քաղաքում, որ գտնվում է թուրք-սիրիական սահմանին: Իսկ Ադրբեջանից ամենամեծ թվով զինյալներ գտնվում են «Ալադին» ճամբարում, որտեղ ահաբեկչական խմբերի պատրաստման մարզումներ են անցկացվում:

Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրությունը տեղի կունենա 2013-ի հունվարին

Այսու կը ծանուցանենք թէ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան Տնօրէն Ժողովը իր 38-րդ նիստին մէջ, գումարուած 8 Նոյեմբեր, 2012-ին, նախագահութեամբ Ս. Աթոռիս Պատրիարքական Տեղապահ՝ Տ. Արիս Արք. Շիրվանեանի, որոշեց ընդհանուր Միաբանական Ժողով գումարել 2013 թուականի Յունուար 23, 24 եւ 25 օրերուն, ընտրելու համար նոր Պատրիարք մը, որպէս յաջորդ հոգելոյս Տ. Թորգոմ Արք. Մանուկեանին, որուն վախճանումով Ս. Աթոռը թափուր մնացած է: Կը յուսանք որ ընտրութեան աշխատանքները յաջողութեամբ կ’ընթանան եւ Երուսաղէմի Ս. Աթոռը կ’ունենայ իր արժանընտիր գահակալը: Առ այդ աղօթող ենք որ Աստուած բարին տնօրինէ: Երուսաղեմի պատրիարքարանի մամուլի դիվան

«Թուրքիայի կառավարությունը մեծապես աջակցում է սիրիացի ապստամբներին». Քոֆի Անան

1in.am. 10-11-2012- Deutsche Welle-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը շվեդական ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի, Կատարի և Սաուդյան Արաբիայի կառավարություններն աջակցում են Սիրիայում զինված խմբավորումներին: Անանը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը կարող է կարգավորվել միայն բանակցությունների միջոցով, ինչին պետք է աջակցեն միջազգային հանրությունն ու տարածաշրջանի երկրները: Նա հավելել է, որ դրան հակառակ` տարածաշրջանային մի շարք երկրների կառավարություններ կողմ են խնդրի ռազմական հանգուցալուծմանը, ինչը, սակայն, հաջողություն չի ունենում, խնդիրն ավելի է խորանում, և հազարավոր մարդիկ շարունակում են զոհվել: Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե տարածաշրջանի որ երկրների մասին է խոսքը` Անանը հայտարարել է, որ դա հայտնի է բոլորին` խոսքը Թուրքիայի, Կատարի և Սաուդյան Արաբիայի մասին է, որոնք մեծ աջակցություն են ցուցաբերում սիրիացի ապստամբներին: Անանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից ամենամեծ կորուստներով դուրս է գալու Սիրիայի ժողովուրդը:

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ում

Նյու Յորքում ընթանում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» կետով այսօր ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ դեռեւս չեն սպիացել Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը, եւ, որ այդ երկիրը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելություն հայերի նկատմամբ: Դեսպանը նիստին մասնակցող ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությանն է հանձնել պաշտոնական Բաքվի հայատյացության փաստերը` նշելով, որ այս առթիվ ահազանգում է ողջ միջազգային հանրությունը, մասնավորապես, ռասիզմի դեմ պայքար մղող միջկառավարական կառույցները: Կարեն Նազարյանի ելույթի առանցքային թեման էր մարդասպան Ռամիլի Սաֆարովին ներում շնորհելը, ինչը հակասում է ոչ միայն միջազգային իրավունքի հումանիտար նպատակներին, այլ մարտահրավեր է նետում մարդու իրավունքների ողջ համակարգին: Դեսպան Նազարյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանի ներումն անպատժելիության սարսափելի օրինակ է, էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն` ինչը հետևանք է Ադրբեջանում տասնամյակներ իրականացվող այլատյացության եւ ռասիստական քաղաքականության: Նա ավելացրեց նաեւ, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է «հանդուրժողականություն ցուցաբերելու, որպես բարի դրացիներ խաղաղության մեջ համատեղ ապրելու» ՄԱԿ-ի նպատակը եւ դրանով իսկ խափանում է վստահության մթնոլորտի ձեւավորման գործընթացը տարածաշրջանում: Դեսպան Նազարյանը կոչ արեց ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը շարունակել բարձրաձայնել բողոքի ձայներն ընդդեմ այս աններելի վարքագծի, որը, անարգելով մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, վտանգում է նաեւ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:

Դավութօղլուն խոստովանեց. Հայկական ինքնաթիռը իսկապես հումանիտար օգնություն էր տանում

Zham.am. 10-11-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Հայաստանից Սիրիա ուղևորվող ու հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը ստուգելու Թուրքիայի պահանջներն ու նախապես համաձայնեցված կերպով ինքնաթիռի իջեցումը: Ընդ որում` նկատենք, որ թուրքական ԶԼՄ-ներն ամեն կերպ ապատեղեկատվություն էին տարածում, որ այն իջեցվել է իբր «զենքի առկայության կասկածների» պատճառով. «Մենք թույլ չենք տա, որ Թուրքիայի օդային տարածքը օգտագործվի սեփական ժողովրդի դեմ պատերազմ վարող ռեժիմին զենք մատկարարելու համար: Քանի որ հայկական ինքնաթիռը իսկապես հումանիտար օգնություն էր տանում, նրան թույլ տրվեց շարունակել ճանապարհը: Հումանիտար օգնության մատակարարման հարցում մենք ոչ մի երկրի, ոչ մի էթնիկ կամ կրոնական խմբի առաջ խտրականություն չենք դնում»,- ասել է Դավութօղլուն: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Սիրիա տանող հայկական ինքնաթիռը զննում անցավ Թուրքիայում ու շարունակեց ճանապարհը:

Իրանում մարդատար գնացք է շրջվել. կան զոհեր

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանում վթարի է ենթարկվել Զահիդան քաղաքից Թեհրան մեկնող գնացքը: Գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից, և գնացքը շրջվել է: Դրա հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 26 մարդ: Միջադեպը գրանցվել է Յազդ քաղաքի մոտ: Նշվում է, որ զոհվածներից միայն մեկն է ուղևոր, մնացյալ երեքը մեքենավարներ են: Վիրավորներին տեղափոխել են Յազդի հիվանդանոց: Ընդհանուր առմամբ գնացքում եղել է 324 մարդ:

Թուրքագետ. Ցանկացած ռազմական զարգացում Իրանի շուրջ լուրջ հետևանքներ կունենա Արցախի հակամարտության համար

PanARMENIAN.Net - 10 նոյեմբերի 2012 - Սիրիայի հակամարտությունը Հայաստանի «խաղը» չէ, բայց մեր երկիրը գտնվում է շատ մեծ ռիսկային գոտում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ սիրիական ճգնաժամի ֆոնին ցանկացած ռազմական զարգացում Իրանի շուրջ լուրջ հետևանքներ կարող է ունենալ Արցախի հակամարտության համար: Թուրքագետը հիշեցրերց, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ կարող է զինել Վրաստանին և Ադրբեջանին, ինչը մեզ համար, մեղմ ասած, ձեռնտու չէ: Անդրադառնալով Սիրիայի հայկական համայնքի հարցին, Անուշ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ամենաուժեղը համարվող Սիրիայի հայկական համայնքը անդառնալի կորուստներ է կրել: «Դա սիրահայության ֆիզիկական գոյատևման խնդիրն է: Արտահոսքը շարունակվում է, բայց բարձրացած մեծ ալիքը հանդարտվել է»,- նկատեց թուրքագետը: