Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան, նախկինի նման, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել:
Նա հավելել է, որ Անկարայի իրականացրած բարեփոխումները չեն կրում միայն ներքին բնույթ, և որ բոլոր երկրներն էլ օգտվում են այդ բարեփոխումների արդյունքներից: Գյուլն ընդգծել է, որ Թուրքիան կլուծի իր առջև դրված բոլոր խնդիրները, և թույլ չի տա, որ դրանք խոչընդոտեն երկրի զարգացմանը:
Ավելի վաղ Գյուլը հայտարարել էր, որ Թուրքիան զարգացման երկար ճանապարհ է անցել և վերածվել է մեծ պետության, և որ երկիրը հպարտ է իր հաջողություններով ու հետագայում ևս մտադիր է զարգացնել ժողովրդավարությունը, տնտեսությունը, բարձրացնել ժողովրդի բարեկեցությունը և միջազգային արենայում մեծացնել երկրի քաղաքական հզորությունը:
Saturday, November 10, 2012
Պահանջում ենք մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և փոխնախարար Արև Սամուելյանի հրաժարականը
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Հայաստանի մարզերում գտնվող պատմության հուշարձանները Երևան տեղափոխելու մասին կառավարության որոշումը, ինչպես նաև այդ թեմայի վերաբերյալ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ոլորտը համակարգող փոխնախարար Արև Սամուելյանի մեկնաբանությունները, որոնք մեծ կասկածի տակ են դնում այդ պաշտոնները զբաղեցնեղ անձանց կոմպետենտությունը:
«Չենք լռելու»-ն պահանջում է Հասմիկ Պողոսյանի և Արև Սամուելյանի հրաժարականը՝ հույս հայտնելով, որ մեր հին երկրի մշակույթն ապագայում անգամ սարսափելի երազում չի տեսնի նման համակարգողների:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության մամուլի ծառայություն
Փորձագետ. Ադրբեջանի բանակը հնարավոր չէ բարելավել նույնիսկ միլիարդավոր դոլարներով
News.am. 9-11-2012- Ադրբեջանի բանակը դժվար թե ավելի լավը, ժամանակակից ու մարտունակ դառնա, եթե նույնիսկ այնտեղ միլիադրավոր դոլարներ ուղղվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ մեկնաբանելով այդ երկրի ռազմաարդյունաբերական համալիրի նոր ձեռքբերումների, այդ թվում անօդաչու թռչող սարքեր արտադրելու մասին տեղեկությունները:
Հիշեցնենք, որ Հայաստանը սեփական անօդաչու թռչող սարքը ստեղծել էր ավելի վաղ:
«Ադրբեջանական» անօդաչու թռչող սարքերը բոլորովին էլ նորություն չեն: Դրանք միայն վերապահումով կարելի է ադրբեջանական կոչել, քանի որ դրանք իսրայելականի կրկնօրինակն են: «Մի բան է սեփականը ստեղծելը, մեկ այլ բան է ուրիշինը կրկնօրինակելը, այն էլ ոչ հաջող ձեւով»,-նշեց փորձագետը:
Այդ կապակցությամբ, նա ընդգծեց, որ այն գումարները, որոնք Ադրբեջանն ուղղում է ռազմաբան բյուջեին եւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, հոսում են դեպի պաշտոնյաների գրպանները:
«Ադրբեջանի բանակն ավելի լավը չի դառնա, եթե նույնիսկ անտեղ ուղղվեն միլիարդավոր դոլարներ: Ադրբեջանցիները մոռացել են ամենակարեւորի՝ ձգտման եւ երազանքի մասին: Բանակը բանակ է դարձնում ոչ թե փողը, այլ, առաջին հերթին, ոգին ու կամքը»,-ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրի նոր ձեռքբերումների մասին ճող հայտարարություններին, ռազմական փորձագետը հիշեցրեց, որ դիպուկահար զենքերի փողերի ստեղծման առաջնորդը շարունակում է մնալ ԱՄՆ-ը: «Այդ համատեքստում, ադրբեջանական «բարձորակ» դիպուկահար հրացանների մասին խոսակցությունները հեքիաթներ են: Made in Azerbaijan բրենդը հպարտության առարկա կարող է լինել ադրբեջանցիների համար, բայց զենք-զինամթերքի շուկայում դա քիչ բան է նշանակում»,-ընդգծեց փորձագետը:
Թուրքիայի խորհրդարանում կրքերը կրկին թեժացել են
HayNews.am. 10-11-2012- Թուրքիայի Ազգային մեծ ժողովում խուսափել են հերթական զանգվածային ծեծկռտուքից, փոխանցում է CNNTurk-ը:
Այս անգամ տարաձայնություններ են եղել իշխող իսլամամետ «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունների պատգամավորների միջև:
Վիճաբանության պատճառ է դարձել «մեծ քաղաքների» մասին օրինագիծը, որը նախկինում ևս քաշքշուկների առիթ է տվել:
Այս անգամ կողմերը բավարարվել են բանավոր վիրավորանքներով, և գործը բռունցքներին չի հասել:
ԱՄՆ-ն ու Իրանը կհաշտվեն Հայաստանի միջոցո՞վ
1in.am. 10-11-2012- Աշխարհում բազմաթիվ խնդիրներ որոշակիորեն սառեցվել էին ԱՄՆ նախագահական ընտրությունների կապակցությամբ, եւ ակնհայտ է, որ վերընտրվելուց հետո Բարաք Օբաման կշարունակի ակտիվ արտաքին քաղաքականությունը: Դեռեւս պարզ չէ, թե ով կլինի նոր պետքարտուղարը, սակայն դա հազիվ թե ազդեցություն ունենա արմատական խնդիրների լուծման վրա:
Որոշակի ակտիվություն է նկատվում Իրանի հարցում: Ավելի ու ավելի շատ է խոսվում Իրանի ու ԱՄՆ միջեւ հնարավոր ուղիղ բանակցությունների մասին: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նոյեմբերի 8-ին հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները պետք է ուղիղ քննարկվեն Իրանի ու ԱՄՆ միջեւ բանակցություններում: «Մենք հավատում ենք ժողովուրդների ու կառավարությունների միջեւ բարեկամական հարաբերություններին, Իրանը ողջունում է ցանկացած հարաբերություն, որի հիմքում ընկած է արդարությունն ու փոխադարձ հարգանքը»,-ասել է Ահմադինեժադը: Իրանի նախագահի խոսքով, անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել, թե ով և ինչու 33 տարի առաջ խզեց հարաբերությունները:
Նախօերին էլ տեղեկություն է հայտնվել, որ ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու հնարավորությունը:
Հատկանշական է, որ Ռուսաստանը նույնպես ակտիվացրել է ջանքերն իրանական հարցում՝ կարծես համակերպվելով Սիրիայի «կորստի» հետ: Ռուսաստանը կարծում է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներն անհրաժեշտ արդյունք չեն տալիս: Այս մասին նշել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Րյաբկովը: «Վաշինգտոնում մեզ ասում եմ, որ պատժամիջոցներն անհրաժեշտ են բանակցություններում հաջողության հասնելու համար, սակայն դրանք արդյունք չեն տալիս: Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները հիմնականում ուղղված են Իրանի քաղաքական համակարգում ճեղքվածք տալուն, սոցիալական անկայունություն ստեղծելուն, այն սոցիալ-տնտեսական ինժիներինգին, որին մենք, ցավոք, ականատես ենք լինում աշխարհի այլ կետերում, մասնավորապես, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում»,-ասել է նա: Հնարավոր է, դա կապված է Իրանի ու ԱՄՆ միջեւ հավանական ուղիղ բանակցությունների հանդեպ «խանդի» հետ:
Հատկանշական է, որ հենց այս օրերին է Սերժ Սարգսյանը մասնակցել Արաքսի վրա համատեղ հայ-իրանական ՀԷԿ-ի շինարարության մեկնարկի արարողությանը: Ընդ որում, դա արվել է այն բանից հետ, երբ Հայաստանն ու ԱՄՆ-ը հուշագիր են ստորագրել էներգետիկ համագործակցության վերաբերյալ: Այլ կերպ ասած, չի բացառվում, որ ԱՄՆ-ը «թույլտվություն» է տվել հայ-իրանական ՀԷԿ-ի շինարարության համար:
Հնարավոր է, Իրանն ու ԱՄՆ-ն այժմ միջնորդներ են փնտրում բանակցությունների համար: Թուրքիային, որն անցյալ տարվա ընթացքում փորձում էր նման միջնորդ դառնալ, ոչ ոք լուրջ չի ընդունում: Եվ չի բացառվում, որ հենց Հայաստանը կարող է եթե ոչ միջնորդ, ապա գոնե պլացդարմ դառնալ ԱՄՆ ու Իրանի միջեւ բանակցությունների մեկնարկի համար:
Այն, որ մի օր այդ հարաբերություններն առճակատումից պետք է անցնեն համագործակցության, ավելի քան ակնհայտ է: ԱՄՆ-ը հազիվ թե ռազմական առճակատում ցանկանա նման խոշոր պետության հետ: Իրանին թուլացնելու «գործն» Արեւմուտքն արդեն արել է: Իրանում իրոք բարդ տնտեսական իրավիճակ է, սակայն ոչ Արեւմուտքն է կարող առանց Իրանի, ոչ էլ Իրանը՝ առանց հարեւանների: Բացի այդ, ինչպես նշում են միջազգային վերլուծաբանները, Արեւմուտքի կողմից ոգեշնչված հեղափոխությունների արդյունքում մուսուլմանական բազմաթիվ պետություններում իշխանության են եկել արմատական ռեժիմներ:
Հատկանշական է, որ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հրաժարվել է մասնակցել Սիրիայի հարցով նոյեմբերի 10-ին Անկարայում նախատեսված Թուրքիա-Իրան-Եգիպտոս եռակողմ հանդիպմանը:
Ինչպես են նախագահ ընտրում ԱՄՆ-ում
«Լրագիր» 10-11-2012- Հայաստանցի ընկերներիցս ոմանք 2012 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում բազմիցս հարցեր էին տալիս ընտրական գործընթացի վերաբերյալ: Ստորեւ հակիրճ կփորձեմ ներկայացնել, թե ինչ կերպ են ԱՄՆ-ում անցկացվում համապետական ընտրությունները` որոշ պատմական փաստերի նկարագրությամբ:
Միացյալ Նահանգներում համապետական, նահանգային եւ տեղական ինքնակառավարման ընտրություններում ըստ սահմանադրության իրավունք ունեն մասնակցելու 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները: Տարիքային այս շեմն ի դեպ սահմանվել է Վիետնամի պատերազմի տարիներին: Մինչ այդ, ընտրություններին մասնակցելու տարիք էր սահմանված 21-ը, ինչը նաեւ երկրում չափահասության սահմանն է համարվում մինչեւ հիմա: Տարիքային շեմը 3 տարով փոփոխելու որոշումը կայացվել էր այն ժամանակ պարտադիր զինվորական ծառայություն անցնող երիտասարդներին պատերազմ ուղարկելու, սակայն ընտրություններին մասնակցել չկարողանալու դեմ բերվող փաստարկի արդյունքում:
Հարկ է նշել նաեւ, որ մինչ 1920 թվականը ընտրելու իրավունքից զրկված էին նաեւ ամերիկացի կանայք: Աֆրոամերիկացիներն ընտրություններին սկսեցին մասնակցել միայն 1965-ից հետո, եւ միայն 1968-ի Մարթին Լյութեր Քինգի սպանությանը հետեւած գործընթացների արդյունքում երկրում ըստ էության վերջ դրվեց ռասիզմին պետական մակարդակում:
ԱՄՆ-ի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններն անց են կացվում յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ` նոյեմբեր ամսին: Նախագահի մահվան, հրաժարականի, պաշտոնանկության (իմփիչմենթ) կամ առողջական պատճառներով այդ պաշտոնում իր գործառույթներն իրականացնելու անկարողության պարագայում, նախագահի պաշտոնն զբաղեցնում է երկրի ընտրված փոխնախագահը, ինչն օրինակ տեղի ունեցավ Քենեդիի սպանությունից հետո: Այսինքն, նախագահի վաղաժամ, կամ արտահերթ ընտրություններ Միացյալ Նահանգներում որպես այդպիսին տեղի չեն ունենում:
Ընտրությունների օրը ընտրատեղամասերը գործում են առավոտյան ժամը 6-ից մինչեւ երեկոյան 6-ը: Ընտրատեղամասերում գրանցված ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի անմիջականորեն մասնակցելու ընտրական գործընթացին` ներկայացնելով անձը հաստատող որեւ փաստաթուղթ: Անձնագրի առկայությունն այս պարագայում պարտադիր չէ, քանի որ փաստաթուղթ է համարվում նահանգային, քաղաքային կամ ՏԻՄ այլ մարմնի կողմից քաղաքացուն տրված վկայականը: Ընդ որում, որոշ նահանգներում լուսանկարի առկայությունը եւս պարտադիր նախապայման չէ, հանգամանք, որ լայն քննարկումների առարկա էր դարձել հատկապես 2012-ի նախագահական ընտրությունների ընթացքում:
Արժե նշել նաեւ, որ ամերիկացիների մի ստվար զանգված անձնագիր չունի, քանի որ դրա անհրաժեշտությունն առաջանում է երկրից դուրս ճանապարհորդելու ընթացքում, ինչը շատ ամերիկացիներ չեն անում ողջ կյանքի ընթացքում:
Ընտրություններն անց են կացվում երկրի բոլոր 50 նահանգներում, ինչպես նաեւ նահանգի կարգավիճակ չունեցող մայրաքաղաք Վաշինգտոնում: Երկկուսակցական քաղաքական համակարգ ունեցող ԱՄՆ-ում պայքարն ընթանում է նախագահի երկու հիմնական թեկնածուների միջեւ, սակայն սա չի նշանակում, թե օրենքով, կամ որեւէ այլ որոշմամբ նախագահի հանրապետական եւ դեմոկրատական թեկնածուներից զատ այլ կուսակցություններից, կամ ինքնառաջադրման միջոցով թեկնածուներ չեն լինեում:
2012 թվականի ընտրություններին, օրինակ, բացի Բարաք Օբամայից եւ Միթ Ռոմնիից, առաջադրվել էին եւս 4 թեկնածուներ. կանաչների կուսակցությունից կին թեկնածու Ջիլ Սթայնը, Ազատական կուսակցությունից` Գերի Ջոնսոնը, Սահմանադրություն կուսակցությունից` Վիջիլ Գուդը եւ Արդարություն կուսակցությունից` Ռոքի Անդերսոնը: Վերջիններիս անուններն ընտրաթերթիկներում էր հայտնվում տարբեր նահանգներում միայն, կախված նրանից, թե նախընտրական փուլում ինչ քանակի աջակցություն էին ստացել երկրի այս կամ այն հատվածում:
Քաղաքացիների ընտրություններին մասնակցելուց հետո ձայների հաշվարկը տեղի է ունենում հետեւյալ կերպ: Կախված նրանից, թե կոնկրետ նահանգում որ թեկնածուն է ստացել քաղաքացիների ձայների մեծամասնությունը, այդ նահանգի բնակչության թվաքանակով պայմանավորված պատվիրակների ձայները տրվում են հաղթող թեկնածուին:
Ինչ է սա նշանակում: 1787 թվականին, երբ ստեղծվեց ԱՄՆ-ի սահմանադրությունը, Արեւմտյան Եվրոպայում քաղաքացիների անմիջական ընտրության մեխանիզմ դեռեւս չկար: Սահմանադրության հեղինակները երկաստիճան համակարգ սահմանեցին ընտրությունների վերաբերյալ, որի համաձայն քաղաքացիների ուղիղ ընտրությունից հետո, այսպես կոչված ընտրական քոլեջի անդամները (պատվիրակները), որոնց թիվը տարբերվում է նահանգից նահանգ, ընտրություններից մոտ մեկ ամիս անց հավաքվում եւ ներկայացնում են իրենց նահանգի ընտրությունների արդյունքները, եւ ապա նահանգում ուղիղ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած թեկնածուն ստանում է ընտրական քոլեջի բոլոր անդամների ձայները: Բացառություն են Նեբրասկա եւ Մեյն նահանգները, որտեղ յուրաքանչյուր ընտրողի ձայն տրվում է նախընտրյալ թեկնածուին:
Ընտրական քոլեջի անդամների թիվը սահմանվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ Սենատի անդամների համապատասխանությամբ, որն այս պահին հասնում է 538-ի, եւ ուրեմն ընտրական պատվիրակներից առնվազն 270-ի ձայները ստանալու պարագայում թեկնածուն հռչակվում է երկրի նախագահ: Ընտրական քոլեջի ամենաքիչ ձայներ ունեցողը մայրաքաղաք Վաշինգտոնն է (3), իսկ ամենաշատը` Կալիֆորնիան (55): Կախված նահանգի ընտրական քոլեջի անդամների թվից, թեկնածուները նախընտրական փուլում փորձում են կենտրոնանալ հենց այդ նահանգներում ակտիվ ընտրարշավ իրականացնելու վրա:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների համակարգի ընդդիմախոսների հիմնական փաստարկը հետեւյալն է. իսկ ինչ, եթե ընտրություններին մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը ձայնը տալիս է թեկնածուներից մեկին, սակայն կախված տարբեր նահանգներում ընտրական քոլեջի անդամների թվից` հաղթում է մյուսը: Իրավիճակ, որ տեղի է ունեցել անցյալում` առաջացնելով սահմանադրական կազուս: Համանման մի իրավիճակ ստեղծվեց 2000 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ ընտրություններից 1 ամիս անց պարզ չէր, թե ով է հաղթող թեկնածուն, եւ ապա միայն ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշմամբ նախագահ դարձավ Ջորջ Բուշը: Նրա հիմնական ընդդիմախոս, Քլինթոնի տարիներին փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած եւ նախագահի թեկնածու Ալ Գոռը հայտարարեց, թե համաձայն չէ դատարանի կայացրած որոշման հետ, սակայն շնորհավորեց Բուշին հաղթանակի կապակցությամբ:
Վրաստանում հայկական եկեղեցիների ոչնչացումն ու վրացականացումը վանդալիզմ է. Վալերի Նիկիտին
HayNews.am. 9-11-2012- «Մի երրորդ ուժ փորձում է հայ-վրացական հարաբերությունները սրել, թե Վրաստանում, և թե Հայաստանում:
Բայց մենք չպետք է տրվենք դրան»,- Երևանում նման հայտարարություն արեց Վրաստանի կազակների ղեկավար Գիլարի Բագրաձեն:
Հարցին, թե ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի և Վրաստանի կազակների համագործակցությունը, երբ երկու երկրների միջև «եկեղեցական» խնդիրներ կան, երբ Վրաստանում մտադրված հայկական եկեղեցիներ են ոչնչացվում և վրացականացվում, ավելին` վրացական կողմը ՀՀ տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն էլ է փորձում «զավթել»` պնդելով, թե դրանք վրացական են, Վրաստանի կազակների առաջնորդը նկատեց. «Պատմությունը գիտություն չէ և յուրաքանչյուրն այն իր հագով է փորձում «կարել»: Սա լուրջ ուսումնասիրման հարց է և սրան պետք է մոտենալ զգուշորեն , փուլային և կարողանալ ապացուցել»:
Խոսակցությանը ներկա «Կազակական զորքերի մեծն միաբանության» միջտարածաշրջանային կազմակերպության Գերագույն Ատաման Վալերի Նիկիտինը զարմացած նկատեց, թե տեղյակ չէր, որ Վրաստանում հայկական եկեղեցիներ են մշակված քաղաքականությամբ ոչնչացվում, որ հայկական կրոնական շինության քարերը փոխվում են վրացի հոգևորականների կողմից և վրացականացվում. «Սա վանդալիզմ է, նման բան չի կարելի անել: Այս հարցը շատ լավ արեցիք, որ բարձրացրեցիք, նման բան չի կարելի թույլ տալ և ես առաջարկում եմ գնալ և տեսնել այդ եկեղեցիների վիճակը, նաև այցելել Սանահին: Սա անընդունելի է»:
Հայկական կողմը ներկայացնող հայ-կազակական բարեկամության և համագործակցության միջազգային միավորման նախագահ, կազակական զորքերի գեներալ- մայոր Կարեն Զադոյանը վստահեցրեց, թե այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում է և Վրաստանում հայկական եկեղեցիների ներկա վիճակն ու ճակատագիրն իրեն էլ մտահոգում. «Ես պատերազմ տեսած մարդ եմ և հային պատկանող յուրաքանչյուր բանի կորուստ կամ ոչնչացում տեսնելից ցավ եմ ապրում: Հարցը բարձրացվում է և մշակվում տակտիկական քայլեր խնդրի լուծման: Բայց պետք է հասկանաք, որ մեր ձեռքին քիչ բան կա»:
برچسبها:
Տարածաշրջան
Դամասկոսը գրեթե ամբղջությամբ մաքրված է զինյալ ապստամբներից
7or.am. 10-11-2012- Սիրիայի կառավարական զորքերը 2 շաբաթ տևած մարտերից հետո կարողացել են ընդդիմադիրներին հետ մղել Դամասկոսից, թեև մայրաքաղաքի Կֆար Սուսե հարավարևմտյան թաղամասում դեռևս շարունակվում են մարտերը։ Այս մասին տեղեկացնում է «Վզգլյադը»։ Ասադին հավատարիմ ուժերն այս թաղամասում տեղակայել են տանկեր, որոնք հրետակոծում են ընդդիմադիրների դիրքերը։ Իսկ երկնքից էլ հարվածներ են հասցնում ուղղաթիռները։ Նախօրեին կառավարական զորքերն ընդդիմադիրներից առգրավել են ԱՄՆ-ի արտադրության մեծ քանակությամբ զինամթերք։ Բացի այդ, Սիրիայի կառավարական զորքերը մտել են Թուրքիայի հետ սահմանակից Ռաս էլ Այն քաղաքը, որը հիմնականում բնակեցված է քրդերով, և երկարատև կատաղի մարտերից հետո մաքրել այն վարձկան իսլամիստներից։ Ընդդիմադիրները քաղաքը գրավել էին 2 օր առաջ, սակայն կառավարական ուժերի հարձակումից հետո ստիպված են եղել հետ նահանջել դեպի թուրքական սահմանը։ Սիրիական պետական հեռուսատեսության փոխանցմամբ՝ Ռաս էլ Այնի ազատագրման գործողության շրջանակներում տասնյակ ապստամբներ են սպանվել։
برچسبها:
Տարածաշրջան
Thursday, November 8, 2012
«Ադրբեջանն իրավունք ունի պաշտպանելու իր օդային տարածքը». Ֆարիդ Շաֆիև
1in.am. 8-11-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալությանփոխանցմամբ՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO) Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Շաֆիևը տվյալ կազմակերպության խորհրդի նիստում ունեցած իր ելույթում անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման խնդրին. «Այդպիսի սադրանքը հակասում է միջազգային իրավունքին, ինչպես նաև սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Ադրբեջանի գրավված տարածքների օդային տիրույթը փակ է քաղաքացիական ինքնաթիռների համար, և յուրաքանչյուր ինքնաթիռի մուտքը տվյալ գոտի սպառնալիքի տակ է դնում ուղևորների կյանքը: Ադրբեջանն իրավունք ունի պաշտպանելու իր օդային տարածքը՝ ընդհուպ մինչև ինքնաթիռիառգրավում»: Ախալցխայի Սուրբ Երեւման եկեղեցին վերածվել է վրացական Սուրբ Ռոզեյրի եկեղեցու
News.am. 8-11-2012- Հոկտեմբերին Ախալցխայի միջնադարյան Սուրբ Երեւման եկեղեցին շինարարական աշխատանքներից հետո վերաօծվել է որպես վրաց Սուրբ Ռոզեյրիի կաթոլիկ եկեղեցի։ Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, NEWS.am -թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։ Նա նշեց, որ Սուրբ Երեւման եկեղեցին այժմ դարձել է կաթոլիկ, թեեւ եկեղեցին ի սկզբանե եղել է հայկական՝ խաչքարներով ու իր ճարտարապետական ոճով: «Վրացական իշխանությունների պնդմամբ այն նախկինում կաթոլիկ եկեղեցի է եղել, իսկ վերանորոգման աշխատանքներն իրականացրել է կաթոլիկ համայնքը՝ եվրոպական կաթոլիկների ու վրացական իշխանությունների օժանդակությամբ ու արդյունքում ստացվեց այնպես, որ եկեղեցին այժմ տնօրինում է կաթոլիկ համայնքը»,-ասաց Թորոսյանը: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Ջավախքի մի շարք բնակավայրերի եկեղեցիներում կրոնական ծիսակատարությունները կատարվում են լատիներեն, նա պատասխանեց, որ վրացիները ուղղափառ են՝ հունադավան: «Ախալքալաքի շրջանում կան մի քանի եկեղեցիներ, որոնք ըստ վրացական կողմի պնդման, հունադավան՝ այսինքն վրացական են, սակայն իրականում դրանք հայ քաղկեդոնական ժամանակաշրջանի եկեղեցիներ են։ Դա համընկնում է Զաքարյանների իշխանապետության տարիներին, երբ նրանք լինելով վրացական արքունիքի ազդեցության տակ, հնարավորություն էին տվել հայկական տարածքներում քաղկեդոնական ծիսակակատարություններ կատարել։ Արդյունքում հայերի մի հատված հարեց քաղկեդոնականությանը, որն ընդհանրապես կապ չուներ վրացական հավատի հետ։ Դա է պատճառը, որ այժմ վրացական կողմը պատճառաբանում է, որ դրանք վրացական են»,-ընդգծեց ջավախահայ պատգամավորը։ Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիների ծիսակարգերին, նա ասաց, որ հայ կաթոլիկ եկեղեցիներում ժամերգությունն ու մյուս ծիսակատարությունները իրականացվում են լատիներեն, հոգեւորականները հրավիրվում են Իտալիայից, Լեհաստանից, եւ այլ վայրերից: «Մի քանի գյուղերում դա առաջացրեց բնակչության դժգոհությունը, որոնք ցանկանում են իրենց եկեղեցիներում տեսնել հայ հոգեւորականների»,-ամփոփեց Շ. Թորոսյանը։ Նշենք, որ մեզ հասած աղբյուրների համաձայն եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Հայոց կաթողիկոս Ներսես Գ. Տայեցու նախաձեռնությամբ: 17-18-րդ դարերում Սբ. Երեւման եկեղեցին շրջանում կաթոլիկության լայն տարածման արդյունքում տրվել է հայ կաթոլիկներին: 2010 թվականի վերանորոգման աշխատանքների ժամանակ պարզվեց, որ մարքման աշխատանքներ իրականացնելու պատրվակով բանվորները հանել էին Երեւման Սուրբ Խաչ եկեղեցու խորանը: Տվյալ աշխատանքների ժամանակ հայտնաբերվել էր հայկական արձանագրություններով 4 խաչքար, որոնցից մեկի վրա հայերեն արձանագրությունների կողքին թվագրված էր 1366 թվականը:
برچسبها:
Տարածաշրջան
Հալեպ հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը իջեցվել է Էրզրումում. թուրքական ԶԼՄ-ներ
Tert.am. 8-11-2012- Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում. տեղեկացնում է թուրքական «Սաբահ»-ը։ Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե ինքնաթիռն իջեցվել է «ռազմամթերք տեղափոխելու» կասկածանքով։ «Առավոտյան ժամը 08։12-ին «Անտոնով ԱՆ 12» տիպի ինքնաթիռը անվտանգության նկատառումներով իջեցվել է Էրզրումում։ Հայկական կողմի և օդաչուների պնդմամբ՝ ինքնաթիռում մարդասիրական օգնություն է»,- գրում է Սաբահը։ Հիշեցնենք, որ նման միջադեպ տեղի էր ունեցել նաև առաջին՝ 15 տոննա կշռով ուղեբեռը Սիրիա ուղարկելու ժամանակ, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ իրականում ոչ թե հարկադիր, այլ պլանավորված, նախապես համաձայնեցված վայրէջք էր եղել։ Ուղեբեռի զննությունից հետո հայկական ինքնաթիռը շարունակել էր ճանապարհը։ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ՝ մոտ 2 տոննա կշռող ուղեբեռն ուղարկվել էր «Սիրիական ավիաուղիների» միջոցով՝ շրջանցելով Թուրքիան։ Այդ բեռը Հալեպ էր հասել Իրան-Իրաք օդային ճանապարհով։ Ադրբեջանը կրկին սպառնում է Ստեփանակերտի օդանավակայանի բացման կապակցությամբ, այս անգամ՝ ինքնաթիռի առգրավմամբ
Tert.am. 8-11-2012- Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Շաֆիևը ելույթ է ունեցել կազմակերպության խորհրդի նիստում։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նա անդամների ուշադրությունը հրավիրել է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վրա և պնդել, թե դա «միջազգային իրավունքի դեմ ուղղված սադրանք է, որը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը»։ Շարիֆևը նաև հայտարարել է, թե այդ տարածք որևէ ինքնաթիռի թռիչքը վտանգում է դրա ուղևորների կյանքը։ Նա դարձյալ սպառնալիք է հնչեցրել, հայտարարելով, թե Ադրբեջանն իրավունք ունի «իր օդային տարածքը» պաշտպանելու` դիմելով ընդհուպ ինքնաթիռը առգրավելուն։ Ադրբեջանական լրատվամիջոցի պնդմամբ՝ Շաֆիևի և ICAO-ի ղեկավարության հետ շփման արդյունքում հաստատվել է, որ առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության ցանկացած թռիչք անօրինական է համարվելու, սակայն ուշագրավ է, որ նման տեղեկատվություն ICAO-ի կայքում գտնել չհաջողվեց։ Արեւելագետ. Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին անցումը հարթ չի ընթանա
News.am. 8-11-2012- Թուրքիայի քաղաքական ուժերն ոչ միանշանակ են վերաբերում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցնելու օրինագիծին, ու դա կարող է հանգեցնել քաղաքական պայքարի։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։։ Նրա խոսքով, օրինագիծը մշակվել է վարչապետ Էրդողանի նախաձեռնությամբ, ով նպատակ ունի դառնալ երկրի նախագահ։ «Նրա ղեկավարած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը իսլամական ուղղվածություն ունի, ուստի, դա քեմալական ուղղվածության ուժերի հավանությանը չի արժանանա, արդյունքում երկրում կսկսվի ներքաղաքական պայքար»,-ասաց արեւելագետը։ Սաֆրաստյանը նշեց, որ խորհրդարանի կողմից օրինագծի ընդունման դեպքում, Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ավելի «արկածախնդիր» ու վտանգավոր կլինի հարեւան երկրների համար: «Էրդողանն անհավասարակշիռ քաղաքական գործիչ է, իսկ այդ հանգամանքը հակասում է Թուրքիայի քաղաքականությանը։ Էրդողանի դեպքում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը անկանխատեսելի է»,- ասաց արեւելագետը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am -ը, Թուրքայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը խորհրդարանին էր ներկայացրել կառավարման նախագահական համակարգի անցնելու մասին օրինագիծը։ Գործող քաղաքական համակարգի պայմաններում երկրում իրական իշխանությունը պատկանում է վարչապետին։ Ի տարբերություն նախկին ընտրությունների, երբ նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից, սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիայի նոր նախագահը 2014 թ.-ին ընտրվելու է ուղղակի ընտրությունների միջոցով։ Թուրքական լրատվամիջոցները բազմիցս տեղեկացրել են, որ Էրդողանը ցանկանում է փոխել երկրի կառավարման համակարգն ու դառնալ նախագահ։ Կառավարող կուսակցության կանոնադրությամբ նա այլեւս չի կարող պատգամավորի թեկնածու առաջադրվել, ուստի հանդես է եկել նման օրինագծի ընդունման նախաձեռնությամբ, որ ընտրվի ուղղակի քվեարկության արդյունքում։ Էրդողանը հերքել է Թուրքիայի ՆԱՏՕ-ից Patriot զենիթահրթիռային համակարգեր խնդրելու լուրերը
Tert.am. 8-11-2012- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Անկարան ՆԱՏՕ-ին խնդրել է թուրք-սիրիական սահմանին Patriot զենիթա-հրթիռային համակարգեր տեղակայել: Այս մասին հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները, մեջբերելով թուրքական վարչապետի հայտարարությունը, որը նա կատարել է Ինդոնեզիայից, որտեղ գտնվում է այցի շրջանակներում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: «Նման հայց մեզնից ՆԱՏՕ-ին չի ուղարկվել: Այդ տեղեկատվությունն անհիմն է: Հրթիռների տեղակայման որոշումը կայացնում է մեր կողմը: Այդ հարցով տեղեկություններ ես չունեմ», - ասել է Էրդողանը: Միևնույն ժամանակ, Բրյուսելում գտնվող Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է այն մասին, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Թուրքիային Patriot զենիթա-հրթիռային համակարգեր տրամադրել: Բացի այդ, ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Թուրքիան և նրա դաշնակիցները, այդ թվում ԱՄՆ, քննարկել են Patriot հրթիռների օգտագործման հնարավորությունը՝ Սիրիայի կառավարական ուժերի կողմից ընդդիմադիրների ջոկատների դեմ գրոհները կանխելու համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային
Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր տպավորիչ հաղթանակն ապացուցեց, որ այն ուղին, որը Դուք որդեգրել եք Միացյալ Նահանգներն առաջ տանելու համար, ինչպես նաև Ձեր վարած արտաքին և ներքին քաղաքականությունը, համահունչ են ամերիկյան ժողովրդի մեծամասնության սպասելիքներին: Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որը Միացյալ Նահանգները շարունակաբար ցուցաբերում է Հայաստանին: Ինձ մեծապես գոհացնում է այն փաստը, որ Ձեր վերընտրվելը թույլ կտա շարունակելու ակտիվորեն զարգացնել և խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք մեր երկկողմ պատմության ողջ ընթացքում այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Համոզված եմ, որ մեր բազմաբնույթ համագործակցությունը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա չորս տարիների ընթացքում` ի շահ մեր ժողովուրդների: Մեկ անգամ ևս ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, իմ ջերմ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները»:Իրանական պլաստիկե տարաների բացակայությունը ստիպելու է թթվասերը բռերո՞վ ուտել
News.am. 8-11-2012- Եթե իրանական պլատիկե արտադրանքը էմբարգոյի պատճառով ժամանակավորապես վերանա, ապա թթվասերն ու ձուն դրա պատճառով հազիվ թե էապես թանկանան: Նման եզրահանգում է թույլ տալիս անել NEWS.am-ի կողմից կաթնամթերք եւ ձու արտադրողների շրջանում անցկացված հարցումը: Որքա՞ն է արտադրողը վճարում 450-գրամանոց թթվասերի տարայի համար: Պարզվում է, որ տարան պատրաստի թթվասերի ինքնարժեքի 6-7%-ն է կազմում, ոչ ավելի: Նույնն է իրավիճակը ձվի դեպքում. օրինակ, տասը հատ ձվի կապրոնե փաթեթավորումը կազմում է 4 դրամ` յուրաքանչյուր ձվի մեջ: Նշենք, որ տեղի արտադրողները հումքը նախկինում գնում էին ոչ միայն Իրանից: Թեեւ այն աշխարհագրորեն ամենամոտն է, սակայն ամեն ինչ կախված էր կոնյունկտուրայից. հումք բերվում էր անգամ հեռավոր Չինաստանից: Նշենք նաեւ, որ Հայաստան պլաստիկե տարաների խոշոր մատկարարողներց մեկն էլ թուրքական «Miray Exports» ընկերությունն է, որը պատրաստ է բավարարել պլաստմասե տարաների պահանջարկը, եթե այդպիսին ի հայտ գա: Ժամանակներն ու գաղափարները փոխվել են
«Լրագիր» 8-11-2012- 2006 թվականին տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ որոշ ուսումնասիրություններ եմ կատարել ՆԱՏՕ-ի անդամ առաջատար երկրների մայրաքաղաքներում: Այլ խնդիրների կողքին, փորձագետների առջեւ դրվել էր հարցը՝ հնարավո՞ր է արդյոք ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության համատեղումը: Պատասխանները գործնականում միատեսակ էին եւ տարբերվում էին ընդամենը տվյալ ներգրավված, գլխավորապես պաշտոնական հաստատություններում աշխատող փորձագետներիշահագրգռվածության աստիճանով: Նկատի էր առնվում, որ դա եթե էքստրավագանտ չէ, համենայնդեպս իրական չէ: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը երեկ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ ՆԱՏՕ-ի հետ նրա համագործակցությանը: Իհարկե, ՆԱՏՕ-ին հետաքրքրում է ոչ միայն Հայաստանը, այլ ավելի շուտ ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը, սակայն հենց Հայաստանն է ՀԱՊԿ-ի մասնակից, որ նաեւ սերտ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, եւ, տվյալ դեպքում օրինակ է հանդիսանում նոր կոնցեպտուալ որոշումների մշակման համար: Անշուշտ, գործ ունենք առավել քան սկզբունքային հայտարարության հետ, որն արտահայտում է ՆԱՏՕ-ի ակտուալ քաղաքականությունը: Ամեն ինչ փոխվում է, ժամանակներն ու գաղափարները: Խնդիրն ընդամենը մտածողության սահմանների ու սահմանափակության մեջ է:
«Հալեպն այրվում է, մինչ մենք ջութակ ենք նվագում». սթափության կոչ հայությանը
Շուրջ երկու տարի աշխարհասփյուռ հայությունը հետևում է Սիրիայում ընթացող քաղաքացիական դաժան պատերազմին՝
խորապես ցավելով և մտահոգվելով մեր հայրենակիցների անվտանգության և գոյատևման համար: Ցավոք, մի քանի տասնյակ անմեղ հայեր են սպանվել կամ վիրավորվել հրազենային կրակոցներից և ռմբակոծություններից, իսկ շատերն էլ՝ առևանգվել: Հայկական տներ, եկեղեցիներ ու դպրոցներ են թալանվել, վնասվել կամ այրվել: Հազարավոր ընտանիքներ իրենց կյանքը փրկելու համար խուճապահար փախել են Հայաստան կամ հարևան այլ երկրներ: Երբ վերջին ամիսներին իրավիճակը ահազանգային մասշտաբների հասավ, Հայաստանի կառավարությունն ու Սփյուռքի համայնքերը վերջապես սկսեցին ծրագրեր մշակել սիրիահայերին օգնելու համար: Չնայած բարի մտադրություններին՝ այս ջանքերը խիստ անբավարար էին և շատ ուշացած: Մինչ օրս համակարգված և համապարփակ ծրագիր չի մշակվել այս ահռելի հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար: Ստորև ներկայացվում է երեք հիմնական աշխատանք, որը համայն հայության անմիջական ուշադրության և աջակցության կարիքն ունի: 1) Դրամահավաք. տասնյակ միլիոնավոր դոլարներ են հարկավոր Սիրիայում գտնվող հայերի, ինչպես նաև Հայաստանում, Լիբանանում, Հորդանանում և այլուր ապաստանած սիրիահայերի հրատապ կարիքները հոգալու համար: Այդ նյութական միջոցները կարող են ձեռք բերվել օտար և հայկական աղբյուրներից: Օտար աղբյուրները կներառեն` Միացյալ Նահանգների Կոնգրեսը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR), միջազգային բարեգործական կազմակերպությունները և այլ կառավարական գործակալություններ: Հայկական աղբյուրները կներառեն` Հայաստանի Հանրապետությունը, խոշոր հայկական կազմակերպությունները և ձեռնարկությունները, ինչպես նաև անհատ բարերարներին: Միջոցներ կարելի է ձեռք բերել նաև լայն հասարակությունից` հատուկ միջոցառումների, զանգվածային փոստային առաքումների, ինչպես նաև հեռուստամարաթոնների միջոցով: Շատ ցավալի է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու նրա շրջանային մարմինները ճիշտ չգնահատեցին սիրիահայերի ծայրահեղ տագնապալից իրավիճակը, որն իր արտահայտությունը գտավ «Գոհաբանության» հեռուստամարաթոնի այս տարվա հասույթի ընդամենը 10 տոկոսը նրանց հատկացնելու աններելի որոշման մեջ: Հայ հասարակության շրջանում այն խիստ վրդովմունք առաջացրեց «Հայաստան» հիմնադրամի հանդեպ: Դեռևս ուշ չէ այդ որոշումը վերանայելու և հեռուստամարաթոնի ամբողջ՝ 100 տոկոս հասույթը հատկացնելու սիրիահայերին՝ երկրի ներսում, թե դրսում որպես փախստականներ գտնվողներին: Հեռուստամարաթոնի նվիրատուները պետք է հատուկ պահանջեն, որ իրենց նվիրատվությունների 100 տոկոսը նպատակաուղղվեն սիրիահայերի օգնությանը: Այլապես նրանք կարող են նվիրատվություններ անել Սիրիահայության օգնության ֆոնդի համահայկական հանձնախմբին, որը վերջին շաբաթների ընթացքում հիմնադրվել է մի շարք երկրներում: Ֆոնդն իր հավաքած նվիրատվությունների 100 տոկոսը կուղարկի Սիրիայում գործող համահայկական մարմնին: Վերջին օրերին շատ սրտաճմլիկ հեռախոսազանգեր եմ ստացել Սիրիայի մեր հայրենակիցներից, որոնք հուսահատորեն աղերսում են աշխարհասփյուռ հայությանը օգնել իրենց, քանի դեռ ուշ չէ: Անխղճություն կլինի միայն փշրանքներ տալ մեր հայրենակիցներին, որոնց կյանքն ամեն վայրկյան վտանգի տակ է: Սիրիահայության ողբերգական ճակատագիրն այս օրհասական պահին պետք է արժանանա բոլոր հայերի առաջնահերթ ուշադրությանը, քանզի դա կենաց-մահու հարց է: Մնացած բոլոր խնդիրներն ու ծրագրերն այժմ պետք է մի կողմ դրվեն: 2) Լոբբինգ. Հայաստանի կառավարությունը, հայկական կուսակցությունները, ինչպես նաև ազդեցիկ անհատները պետք է հորդորեն մեծ տերություններին, հարևան պետություններին և միջազգային կազմակերպություններին ճնշում գործադրել բոլոր պատերազմող կողմերի վրա՝ Սիրիայում խուսափելու քաղաքացիական կորուստներ պատճառելուց: Եթե նման խնդրանքներն անարդյունավետ լինեն, ապա պետք է դիմել ավելի խիստ միջոցների օրինախախտների դեմ՝ դադարեցնելով ֆինանսական և ռազմական օգնությունը, և մեղադրելով նրանց պատերազմական հանցագործությունների մեջ: Անհրաժեշտության դեպքում կարելի է ցույցեր կազմակերպել այն երկրների դեսպանատների առջև, որոնք աջակցում են քաղաքացիական զոհերի պատասխանատուներին: 3) Համակարգում. համահայկական կառույց պետք է ստեղծել՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համար ստեղծված հանձնաժողովի նմանությամբ, սիրիահայերի համար միջոցներ հայթայթելու և լոբբինգի համաշխարհային ջանքերը համակարգելու նպատակով: Այդպիսի կառույցի անդամները պետք է լինեն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ղեկավարները, ինչպես նաև Սփյուռքի գլխավոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Համակարգող հանձնաժողովը պետք է ունենա լրիվ դրույքով աշխատող աշխատակազմ՝ անհրաժեշտ աշխատանքները ժամանակին և արհեստավարժորեն իրականացնելու համար: Համահայկական կառույցը պետք է համագործակցի Սիրիայում ներհամայնքային հանձնախմբի հետ, ապահովելու համար հանգանակված միջոցների նպատակային օգտագործումը: Պարզ է, որ Սիրիայում տիրող զգայուն իրավիճակի պատճառով, ոչ բոլոր գործողությունները կարող են հրապարակային լինել: Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը և Սփյուռքի կազմակերպությունները որոշ բացահայտ և հատուկ քայլեր պետք է ձեռնարկեն՝ հավաստիացնելու համար սիրիահայերին, որ նրանք թողնված չեն իրենց ողբերգական ճակատագրի քմահաճույքին, որ աշխարհասփյուռ հայերը խորապես ցավում են նրանց բարօրության համար, և հնարավոր ամեն ինչ կանեն այս օրհասական պահին նրանց նեցուկ լինելու համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսերը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման
Tert.am. 8-11-2012- Լոս Անջելեսի շրջանային դատարանը իսլամական աշխարհում մեծ աղմուկ հանած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսեր Մարկ Բասելի Յուսեֆին 1 տարվա ազատազրկման է դատապարտել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Սակայն այս դատավճիռն իրականում ոչ մի կապ չունի սկանդալային ֆիլմի ստեղծման և համացանցում տարածման հետ։ Պատճառն այն է, որ Յուսեֆը նախկինում գործած հանցագործության համար գտնվել է պայմանական ազատության մեջ, սակայն մի շարք խախտումներ է թույլ տվել, ինչի հետևանքով կայացվել է վերնշված դատավճիռը։ Դաշնային իշխանությունները, որոնք հետևել են 55-ամյա Յուսեֆի վարքին պայամանական ազատազրկաման ողջ ընթացքում, պահանջել են տղամարդուն 2 տարվա ազատազրկման դատապարտել, սակայն դատավորը սահմանափակվել է ընդամնեը 1 տարով։ Հիշեցնենք, որ Յուսեֆի ստեղծած ֆիլմի պատճառով մի շարք արաբական երկրներում՝ մասնավորապես Եմենում, Եգիպտոսում, Լիբիայում, Լիբանանում, Սուդանում և Թունիսում բողոքի մեծ ալիք էր բարձրացել, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել և վնասվածքներ ստացել։ Բացի այդ լիբիական Բենգազի քաղաքում կատաղած իսլամիստների հարձակման պատճառով մահացել է ԱՄՆ-ի դեսպանը և ևս 3 դիվանագետներ։ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրել ՀՕՊ միավորված համակարգի մասին
Ղազախստանի հետ համաձայնագիր ստորագրել հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միասնական համակարգ ստեղծելու մասին: Սպասվում է, որ Ռուսաստանի և Ղազախստանի ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման նախագիծը պատրաստ կլինի մինչև 2012-ի վերջ: Այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է մինչև տարեվերջ Ղազախստանի հետ ավարտել բանակցություններն ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման մասին, հուլիսի սկզբին հայտարարել է ՀՕՊ հարցերով ՌՕՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Պավել Կուրաչենկոն: Նա նաև հաղորդել է, որ նման համաձայնագիր է պատրաստվում Հայաստանի հետ, միայն այդ համակարգը կունենա միավորվածի կարգավիճակ, այլ ոչ թե միասնական այն պատճառով, որ Ռուսաստանը և Հայաստանն ընդհանուր սահման չունեն: Այսօրվա դրությամբ ՀՕՊ միասնական համակարգ ունեն միայն Ռուսաստանը և Բելառուսը:
«Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցահանդես Կոպենհագենում
7Or.am.- Նոյեմբերի 6-ին Կոպենհագենի Թագավորական գրադարանի մաս կազմող Հումանիտար հետազոտությունների գրադարանում կայացավ «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը: Այն կազմակերպվել էր Դանիայում ՀՀ դեսպանության եւ Դանիայի Թագավորական գրադարանի կողմից` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Կոպենհագենում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ եւ դիվանագետներ, քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, հոգեւորականներ, Կոպենհագենի համալսարանի ուսանողներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Ցուցադրության մաս կազմող տասնչորս պաստառները հանգամանալիորեն ներկայացնում են Հայոց ցեղասպանությունից առաջ եւ հետո սկանդինավյան միսիոներուհիների, դիվանագետների, քաղաքական եւ հասարակական գործիչների, լրագրողների, բարեգործական կազմակերպությունների, բժիշկների եւ այլոց արձագանքն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված զանգվածային բնաջնջման քաղաքականությանը: Բացման խոսքով հանդես եկավ Թագավորական գրադարանի մաս կազմող հումանիտար հետազոտությունների գրադարանի ղեկավար Հանս Քրիստիան Միկելսենը: Այնուհետև, ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` «Հայոց ցեղասպանության եվրոպական հիշողության սկանդինավյան ուղղությունը» թեմայով: Նա, իր խոսքում կարեւորելով այսպիսի ցուցադրության կարեւորությունը Կոպենհագենում, անդրադարձավ Հայոց ցեղասպանության եւ տարբեր ժողովուրդների եւ երկրների պատմության ու հիշողության փոխկապակցվածությանը: Գյուլինգի պատմության թանգարանի տնօրեն Մոգենս Հոյմարկն իր հակիրճ ելույթում ներկայացրեց դանիացի հայասեր Կարեն Յեփփեի կյանքը եւ գործունեությունը: Ելույթով հանդես եկավ նաեւ Յուսի Բյորնը` ներկայացնելով իր տատի` նորվեգացի միսիոներ Բոդիլ Բյորնին նվիրված «Չերգված հերոսուհին» ֆիլմի նախագիծը: Իր խոսքում Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը նշեց, որ սկանդինավյան երկրների բազմաթիվ քաղաքացիներ ակտիվորեն արձագանքեցին հայ ժողովրդին պատուհասած այդ արհավիրքին եւ կարողացան մարդասիրական լայն գործունեություն ծավալել հայերին փրկելու, ապաստան տալու եւ սնունդ ապահովելու ուղղությամբ: Դեսպանը հիշատակեց նվիրյալ սկանդինավցիների անունները եւ կարեւորեց ապագայի այն տեսլականը, որով առաջնորդվում էին «հայասիրական մղումներով տոգորված այդ անձնուրաց մարդիկ, որոնք, թողնելով իրենց բարեկեցիկ կյանքը, եկել եւ հայտնվել էին Օսմանյան կայսրության կողմից ստեղծված դժոխային պայմաններում` նպատակ ունենալով ամեն գնով օգնել եւ սատար կանգնել եղեռնից մազապուրծ հայերին»: Դեսպան Աղաջանյանը, մասնավորապես, ընդգծեց. «Անգնահատելի է այս անձանց նվիրումը, դժվար է բառերով արտահայտել կրած ֆիզիկական եւ հոգեկան այն ցավը, որ սկանդինավյան հայասերներն ապրում եւ վերապրում էին ամեն օր` տեսնելով, թե ինչպես է բնաջնջվում մի ողջ ժողովուրդ»: Դեսպանը նշեց նաեւ, որ «մենք եկել ենք ոչ թե ողբալու մահը, այլ ոգեկոչելու կյանքը»: Ելույթի վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկա գտնվողներին եւ, հատկապես, Դանիայի Թագավորական գրադարանին, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` ի դեմս տնօրեն Հայկ Դեմոյանի: Երեկոյի ընթացքում հնչեցին հայ մեծ երգահան Կոմիտասի ստեղծագործությունները: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 15-ը: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ. Ադրբեջանը շարունակում է կոկորդիլոսի արցունքներ թափել
News.am. 8-11-2012- Ադրբեջանը միտումնավոր շարունակում է Հայաստանի ու Արցախի բնակավայրերի գնդակոծումը՝
խախտելով Ժնեւյան կոնվենցիայի պահանջներն ու հուսալով անպատիժ մնալ։ Այդ մասին Այգեպար գյուղում ԵԱՀԿ գործող ներկայացուցչի օգնականների հետ հանդիպումից հետո, լրագրողներին հայտնեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը: «Հանդիպման ընթացքում կրկին քննարկվել է շփման գծից դիպուկահարներին հեռացնելու հարցը, սակայն ադրբեջանական կողմը կտրականապես հրաժարվել է։ Թե ինչո՞ւ, մենք ու միջազգային հանրությունը լավատեղյակ է։ Ադրբեջանական կողմը շարունակում է կոկորդիլոսի արցունքներ թափել իր կորուստների առումով, որ կրում է հայկական կողմի համապատասխան գործողությունների իրականացման արդյունքում», -նշեց գնդապետը։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմը նույնիսկ հայտարարություններ է տարածել, որ հայկական կողմը խախտում է զինադադարը ու գնդակոծում ադրբեջանական բնակավայրերը: «Թերեւս ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրի Բաքվում կատարված սպանություններում։ Ադրբեջանական զինծառայողների կորստի պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է ադրբեջանական ղեկավարության ուսերին, որոնք ցանկություն չունեն հետ քաշել դիպուկահարներին ու պարբերաբար խախտում են զինադադարը։ Նրանք նույնիսկ շահագրգռված են նման միջադեպերի հրահրմամբ», -ասաց Մկրտումյանն ու ավելացրեց. «Հայկական կողմը պատրաստ է դիպուկահարների անհապաղ հեռացնել շփման գծից, եթե նման քայլ կատարի նաեւ Ադրբեջանը»:
Իրանի երկրաշարժի հետցնցումները զգացվել են ՀՀ-ում
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով 20։21-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4,4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38˚51՛ և արևմտյան երկայնություն 46˚77՛: Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Քաջարանում և Կապանում՝ 2-3 բալ:«Խոսրովի անտառ»-ը կսարքենք Մաշտոցի պուրակ. Մարիամ Սուխուդյան
1in.am. 8-11-2012- ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 5-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոսրովի» տեղամասի այցելուների կենտրոնում կազմակերպվեց խորհրդակցություն` ոլորտին աջակցող միջազգային կազմակերպությունների, ԳԱԱ ոլորտային ինստիտուտների, բուհերի ներկայացուցիչների հետ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ ԲՆ հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից, բնապահպանության նախարարությունը խորհրդակցության օրակարգում ընդգրկել էպահպանվող տարածքների մասին օրենսդրության բարելավման, արգելոցի պահպանման ռեժիմն իրականացնող աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման և տեխնիկական վերազինման, ֆինանսական միջոցների համալրման և արդյունավետ օգտագործման, կադրային համալրման, համայնքային իրազեկման, անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր: Օրակարգային էին նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի էլեկտրոնային թույլտվություններ ստանալու կարգի մշակման, արգելոցի վարչական սահմաններին տեսախցիկների տեղադրման և էկոպարեկային խմբերի ստեղծման աշխատանքների կարգի մշակման և այլ հարցեր:Չհրավիրված բնապահպան ակտիվիստներին դժվարությամբ, բայց հաջողվեց մասնակցել խորհրդակցությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն, ով մասնակցել էր քննարկմանն, ասաց, որ մթնոլորտ չկար, որ իրենց առաջարկները լսեին, ավելին՝ տպավորություն էր, որ ակտիվիստների ներկայությունից բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լարված էր ու կաշկանդված, քանի որ բնապահպանները լսելու էին, թե ինչ ստեր են ասվում նախարարի կողմից՝ամեն ինչ լավ է արվում: Մ. Սուխուդյանի խոսքերով՝ խորհրդակցությունն ավելի շատ ֆինանսական խնդիրների վերաբերյալ էր՝ նոր ֆինանսական հոսքեր, նոր գրանտեր, նոր փողեր լվանալու ինչ–որ հարցեր էին քննարկվում: «Մենք էլ այն աչքն ու ձայնն էինք, որ բարձրաձայնում էինք, որ նախարարը տեղում չէ և չի կարողանում այդ հարցերը լուծել: Սկսենք նրանից, որ տեղում կոծկում է հանցագործությունը: Ինչպե՞ս իրեն պահեց նախարարը Խոսրովի անտառում որսագողության դեպքից հետո՝ հեռացրեց աշխատանքից «Խոսրովի անտառ» պետական արգելոցի արդենիսկ հեռացված տնօրեն Վորոնցովին: Հանրության աչքինթոզ փչելու համար մամուլով հայտարարեց, թե ինքը ինչ–որ դեպքերի առթիվ հեռացրել է տնօրենին այն ժամանակ, երբ ժամանակավոր պաշտոնակատար էր ներկայացված, որի անունն արդեն կար: Բազմաթիվ խնդիրներ թողած՝ նոր նախագծերից են խոսում, նոր ծրագրերից, ինչպե՞սվերահսկեն, ինչպե՞ս աշխատավարձ բարձրացնեն և այլն: Նվազագույնաշխատավարձ են ստանում անտառապահները, բայցիրենցկարելի է մեկ անգամ հարցնել, թե աշխատավարձը ենթադրենք 40 հազարից 100 հազար դառնա, ինքը օլիգարխից պաշտպանելո՞ւ է արգելոցը, եթե ինքը նախարարն է այսօր կոծկում իրական հանցագործությունը»,- նշեց Մարիամ Սուխուդյանը՝ շարունակելով, որ ոչ թեարգելոցի իրական շահերից բխողհանդիպում էր, այլ ավելի շատնոր գրանտներ,նոր ծրագրեր բերելուախորժալի հանդիպում: Բնապահպան ակտիվիստը նաև ընդգծեց, որ խորհրդակցությունը չանցկացվեց նախապես նշված օրակարգի համաձայն: Ըստ նրա՝ քննարկման օրակարգում էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն ընտրելու հարցը, որը չքննարկվեց: «Ըստ շրջանառվող լուրերի՝տնօրենի թեկնածու է Նոնո մականունով մի կենդանիներ խոշտանգող որսագող, ում միջոցով կփորձեն ավելի լեգիտիմացնել այդ որսը: Նախորդ տնօրենը բնույթով այդքան որսորդ չէր:Հիմա այս հարցն ենք ուզում քննարկել՝այդ խուլիգաններին ինչպե՞ս են գտնում: Ի՞նչ է նշանակում՝ ով ուզում է կարող է տնօրեն դառնալ, չկա՞ն ինչ–որ չափանիշներ, որ գոնե որսորդ չլինի: Իրենք, իհարկե, այդ հարցերը չեն ցանկանա քննարկել մեզ հետ»,- կարծիք հայտնեց բնապահպանը: Անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գառնի» տեղամասումկառուցվող շինությանը և դրա շուրջ խոսակցություններին՝ Սուխուդյանն ասաց, որ այն գիտական կենտրոն չէ, այլ ռեստորանային համալիր, որն «էկոտուրիզմ» հիմնավորմամբ ամեն կերպ փորձում են պահել: Հիշեցնելով այս շինության պատմությունը՝ բնապահպանն ասաց, որերկու տարի առաջ Խոսրովի արգելոցի տարածքից առանց որևէ հիմնավորման առանձնացրել էին մոտ 200 հա տարածք ու այդ տարածքի ռեժիմային ստատուսը թուլացրել էին՝ դարձնելովարգելավայր, որտեղ կառուցապատում թույլ է տրվում: «Մեկ էլ մենք տեսնում ենք, որ սարքում են:Աղմուկ է սկսվում,կանգնեցնում են ու կառավարության անհեթեթ որոշումը ետ են կանչում, արդյունքում նորից արգելոցին է վերադարձվում այդ տարածքը, բայց շենքը մնում է, այսինքն՝այդ շենքն ամեն կերպ փորձում են լեգիտիմացնել:Մինչև սեպտեմբեր նախարարը ժամանակ էր խնդրել, մեզ նիստի էր հրավիրել հունիս ամսին: Անցավ սեպտեմբերը՝ նորից ժամանակ խնդրեցին»,- ասաց Մարիամ Սուխուդյանը: Նրա վստահեցմամբ՝այս խնդիրը կփորձենքաղաքացիական դատարանով լուծել, ինչպես դա արեցին Մաշտոցի պուրակում՝հիմնեցինքաղաքացիական արդար դատարան, որը որոշում կայացրեց, որից հետո ապամոնտաժումն իրականացավ: «Մեր խմբի համոզմամբ՝ եթե ճնշումներ չլինեն,«գիտական կենտրոն» անվան տակ կլեգիտիմացնեն ռեստորանային համալիրը»,- նկատեց Մարիամ Սուխուդյանը: Եզրափակելով իր խոսքը՝ նա ասաց, որ հետևողական են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականի պահանջի հարցում և կազմակերպված քայլերով են շարժվելու այդ նպատակի ուղղությամբ: Tuesday, November 6, 2012
Թուրք զինակիցը զենքը գիտակցաբար ուղղել է Սեւակի վրա եւ նոր կրակել. թուրք փաստաբան
News.am. 6-11-2012- Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանի զորամասերից մեկում 2011-ի ապրիլի 24-ին զինծառայակցի կողմից սպանված հայազգի Սեւակ Շահին Բալըքչըի գործով հերթական դատավարությանը մասնակցել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլեն՝ աջակցություն հայտնելով հայ ընտանիքին։ Ստամբուլի «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի ռազմաօդային բազայի զինվորական դատարանում տեղի ունեցած դատական հերթական նիստի ժամանակ Սեւակի մայրը՝ Անի Բալըքչըն դիմել է դատարանին՝ ասելով, թե դատարանի որոշումի պարզ կդառնա, թե հայերը Թուրքիայում յուրայի՞ն են, թե՞ օտար։ Իսկ Սեւակի հայրը՝ Կարապետ Բալըքչըն դատարանից ակնկալել է, որ որոշումը կկայացվի խղճի ձայնը լսելով։ Բալըքչը ընտանիքի փաստաբան Ջեմ Հալավուրթը հիշեցրել է նախորդ նիստի ժամանակ նույն զորամասի կապիտան Մուրադ Յազգանի ներկայացրած զեկույցը, որի մեջ պարզ ներկայացվել է, որ Քվանչ Աղաօղլուն գիտենալով եւ դիտավորյալ է հրազենի փողն ուղղել Սեւակի կողմը եւ սեղմել ձգանը։ Մեղադրյալ Քվանչ Աղաօղլուի փաստաբանը դատարանից պահանջել է նիստերը մամուլի համար փակ իրականացնել, սակայն դատարանը մերժել է։ Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլեն հայտարարել է, թե կիսում է Սեւակի ընտանիքի վիշտը եւ աջակցելու համար է գտնվում դատարանում։ Նա նշել է, թե հետեւում է դատական գործընթացին եւ շարունակելու է հետեւել։ Նշենք, որ որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։ Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում, հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո ականատես մի զինվոր մոտեցել է իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»։ Իսրայելական ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Երեւան
ավիաընկերության հայտին՝ Թել Ավիվ-Երեւան չվերթներ իրականացնել: Ինչպես հաղորդում է Arutz Sheva-ն, երկու երկրների միջեւ ավիահաղորդակցությունն իրականացվում է 1997 թվականից՝ կողմերի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, սակայն թռիչքները սպասրկել է միայն հայկական «Արմավիա» ընկերությունը: Նախարարի խոսքով, թռիչքներ իրականացնելու թույլտվությունն Իսրայելում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման մի մասն է:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը բանտում բողոքում է անարդարությունից
«News.am», 06.11.2012: Թուրքիայում հեղաշրջմանն ուղղված «Ինտերնետ հուշագրի» գործով բանտում գտնվող ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը նամակ է ուղարկել Milliyet-ի լրագրող Ֆիքրեթ Բիլային՝ կոչ անելով վերջ դնել անարդարությանը։ Նամակում գեներալ Իլքեր Բաշբուղը գրել է, թե «Ինտերնետ հուշագրի» գործով իր դեմ ներկայացված մեղադրանքները ենթադրությունների հիման վրա են։ «Ըստ դատախազության, եթե հուշագրի շրջանակում նախատեսված կայքերի աշխատանքը չդադարեցվեր, այդ կայքերում հանցանքներ կգործվեր։ Այսինքն՝ այն ենթադրությամբ, թե մարդիկ կարող էին հանցանք գործել, ամիսներով փակվել են բանտում։ «Ինտերնետ հուշագիրը» գլխավոր շտաբում կազմված օրինական սակայն անավարտ փաստաթուղթ է, որը պետք է ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե այնտեղ հանցանք կա՞, թե՞ չկա։ Հուշագիրն ընդամենը 2 էջից է կազմված եւ հանցանք պարունակող ոչինչ չունի։ Այս անարդարությունն օր-օրի ավելի ծանրանում։ Պետք է րոպե առաջ վերջ դրվի այս անարդարությանը»,-նամակում գրել է Իլքեր Բաշբուղը։ Նշենք, որ Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազ Ջիհան Քանսըզի կողմից պատրաստված մեղադրականում Իլքեր Բաշբուղի համար «հեղաշրջման փորձ իրականացնելու» մեղադրանքով պահանջվում է ցմահ եւ «ահաբեկչական կառույցը ղեկավարելու» մեղադրանքով` 15-ից 22 տարի ազատազրկում: «Ինտերնետ հուշագիրն» իրենից ներկայացրել է կայքերի ստեղծում, որոնց միջոցով ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է վարկաբեկեր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն ու ոչ մահմեդականններին։ «Ինտերնետ հուշագիր» գործով մեղադրանք է առաջադրվել 30 հոգու նկատմամբ, որոնցից 16-ը գտնվում են կալանքի տակ։
ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական սահմանին հերթական մշտադիտարկումը կիրականացնի
«Թերթ.am», 06.11.12: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Տավուշի մարզի հետ Ադրբեջանի սահմանին, վաղը մշտադիտարկում կանցկացվի: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, նման տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը և Խրիստո Խրիստովը։ Ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի համակարգող Փիթեր Քին և գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն:
ՊՆ պարզաբանումը՝ զինծառայող Արթուր Քոչարյանի մասին «Չենք լռելու»–ի տեսանյութի վերաբերյալ
«Թերթ.am», 06.11.12: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մասին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության լրատվական ծառայության նոյեմբերի 5-ին տարածած հաղորդագրության առնչությամբ, որում ասվում էր, թե Արթուր Քոչարյանը ծառայության ժամանակ հիվանդացել է արյան սուր հիվանդությամբ, որն ախտորոշվել է մեկ ամիս ուշացումով, իսկ ՊՆ–ը բուժման ծախսերը հոգալու փոխարեն նրան վաղաժամ զորացրել է։ ՊՆ պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Համացանցում «Չենք լռելու» նախաձեռնության տարածած տեսահոլովակում Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ Ռոմիկ Քոչարյանը և նրա կինը՝ պատմում են իրենց զինծառայող որդու հիվանդության և «ՊՆ-ի կողմից ցուցաբերված խայտառակ վերաբերմունքի մասին»: Լիովին կիսելով ծնողների ցավն ու մտահոգությունը, և ըմբռնումով մոտենալով նրանց, առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, հուսահատ քայլերին, որով բարձրաձայնում են խնդիրը և փնտրում ելքեր՝ որդուն օր առաջ ապաքինված տեսնելու համար՝ տեղեկացնում ենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի հետազոտման և բուժման նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարության պատկան բոլոր օղակները գործել են զինծառայողների սոցիալական ապահովության օրենսդրությանը համապատասխան և ձեռնարկել սպառիչ քայլեր: Ինչպես Ա. Քոչարյանի, այնպես էլ՝ յուրաքանչյուր զինծառայողի համար անվճար, որակյալ բուժօգնությունը կազմակերպվում է միայն Հայաստանում՝ ՊՆ գերատեսչական բուժհիմնարկություններում, հարկ եղած դեպքում՝ ՀՀ տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ՀՀ օրենքը զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին, հոդված 33): Ինչ վերաբերում է հետագա բուժման ծախսերին, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում օժանդակում է դրան: Արթուր Քոչարյանի հիվանդության ախտորոշումից հետո ՀՀ ՊՆ բուժծառայությունը շուրջ երկու ամիս հավուր պատշաճի կազմակերպել է զինծառայողի ստացիոնար վերահսկողությունն ու բժշկական օգնությունը: Ցավոք, հայտնի դրդապատճառներով, հերթական անգամ մարդկանց ցավին տրվող հնչեղությունը միտումնավոր ուղղորդվում է՝ հասարակության շրջանում զինված ուժերի հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորելուն»:
Թուրք լրագրողները բողոքի ակցիա են անցկացրել Ստամբուլի կենտրոնում
ԱԳ նախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցչին
Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (James Appathurai): Ողջունելով հյուրին` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները, այդ առումով կարևորելով նաև ամեն տարի Հայաստանում ավանդաբար անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը, Հայաստանի մասնակցությանը խաղաղապահ գործողություններին:
Արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց Դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:
Իրաքը մի շարք նախապայմաններ է ներկայացրել Թուրքիային
برچسبها:
Տարածաշրջան
«Ekklesia.co.uk». Հայերի համար 2015թ. շատ կարևոր է` լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը
Panorama.am. 5-11-2012- «Ekklesia.co.uk» պարբերականը տպագրել է միջազգային իրավաբան, ԵՄ քաղաքական հարցերով խորհրդատու Հարի Հակոբյանի հոդվածը: «2010թ մայիսի 31-ին, երբ 2009-ին ստորագրված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները մի շարք հայ և թուրք բլոգերների համար աղմկահարույց թեմա էր, ես տպագրեցի` «Հայ-թուրքական հանդիպում` Գերմանիայում» խորագրով հոդվածը: Որտեղ ես բնութագրում էի իմ պատահական հանդիպումը 30-ամյա թուրք Աջիլանի հետ, ով ապրում էր Ֆրանկֆուրտում: Նա ինձ դիմավորել ու ուղեկցել էր Էրֆուրտ համալսարան: Սակայն գրելու ընթացքում իմ մոտ հարց ծագեց: Արդյո՞ք նա նույնպես Հայոց ցեղասպանության ժխտողներից է, կամ էլ տեղյակ չէ պատմությունից: Արդյո՞ք մեր հաղորդակցության ընթացքում մենք ամբողջովին մոռացել էինք մեր պատմության և պատմական ակունքների մասին կամ ավելին` որպես Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգ ես մոռացել էի իմ հպարտությունը: Արդյո՞ք ես մոռացել էի, որ մենք` հայերս, անկախ այն հանգամանքից, սփյուռքում ենք կամ էլ երիտասարդ և պայքարող հանրապետությունում ենք ապրում, լուրջ խնդիրներ ունենք Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի հետ»,- նշված է հոդվածում: «Արդյո՞ք ես անտարբերություն էի ցուցաբերում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի հարցում, ով 2004թ-ին ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված անգլերեն դասընթացների ժամանակ կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և 8 տարի անցկացրել հունգարական բանտում: Իսկ հետ Հունգարիան որոշեց արտահանձնել Սաֆարովին իր հայրենիք, իսկ այնտեղ նրան հերոսի կոչում շնորհվեց: Մեզ` հայերիս համար շատ կարևոր է այն հանգամանքը, որ 2015թ-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Արդյո՞ք բոլոր ճապանոցիները պետք է չինացիների թշնամիները համարվեն, կամ էլ բոլորը հայերը թուրքերի: Վերջապես տեղին է Մարթին Լյութեր Քինգի խոսքերը, ով է մեզ մարտահարվեր նետում. «Խավարը չի կարող խավարին ստիպել հեռանալ, միայն լույսը այն կարող է անել: Ատելությունը չի կարող ատելությանը ստիպել հեռանալ միայն սերը դա կարող է անել»»,- գրում է հոդվածագիրը: Ամերիկան այսօր նախագահ է ընտրում
ամենաանկանխատեսելիներից մեկը: Հարցման արդյունքներով` նախագահ Օբամայի՝ «Սենդի» փոթորկի հետևանքների վերացմանն ուղղված գործողությունները նրան հնարավորություն են տվել մի փոքր առաջ անցնելու մրցակցից: Փորձագետները չեն բացառում, որ ընտրությունները ոչ-ոքի կավարտվեն, և նոր նախագահի անունը հայտնի կդառնա միայն դեկտեմբերի 17-ին` ընտրողների ձայների վերահաշվարկից հետո: Անցած հանգստյան օրերին Օբաման ելույթ է ունեցել Օհայոյում, Վիսկոնսինում, Այովայում, Վիրջինիայում և Ֆլորիդայում, Ռոմնին` Կոլորադոյում, Նյու Հեմփշիրում, Այովայում, Փենսիլվանիայում: Ռոմնին ասել է. «Այս ընտրություններում դուք պետք է պատասխանեք միայն մեկ հարցի` դուք ուզո՞ւմ եք լսել Օբամայի խոստումները ևս 4 տարի, թե՞ ձեզ ռեալ փոփոխություններ են պետք»: Օբաման հիշեցրել է, որ «Սենդի» փոթորկից հետո ցույց է տվել ամենաարտակարգ իրավիճակում գործելու իր ունակությունը: «Սենդի»-ից հետո Օբամայի գործողությունները հրաշալի է համարել ամերիկացիների 70%-ը: RealClearPolitics ընկերության տվյալներով` ընտրությունների նախօրեին Օբամային պատրաստ էր աջակցել ընտրողների 47,9%-ը, Ռոմնիին` 47,4%-ը: ԱՄՆ սահմանադրության համաձայն` ընտրությունների արդյունքը որոշում է 538 ընտրողներից կազմված կոլեգիան, իսկ ամեն նահանգի ներակայացուցիչների թիվը կախված է Կոնգրեսում և Սենատում տվյալ նահանգը ներկայացնող պատագամավորների թվից: Նախագահական ընտրություններում հաղթելու համար պետք է հավաքել ամենաքիչը 270 ձայն: Ըստ կանոնների` վերահաշվարկը կարող է շարունակվել մինչև դեկտեմբերի 17-ը: Չնայած դեպքերի այսպիսի զարգացման հավանականությունը գնահատվում է 10-15%, այնուամենայնիվ, թեկնածուների նախընտրական շտաբները պատրաստվում են նաև իրավական պայքարի: Հարցումների մեծ մասի համաձայն` առավելությունն այսպես կոչված չկողմնորոշված նահանգներում Օբամայինն է: NBC News-ի և The Wall Street Journal-ի հարցման արդյունքներով` Օհայո նահանգում Օբամային աջակցում է ընտրողների 51%-ը, Ռոմնիին` 45%-ը:
Թուրքիան և Կիպրոսը գազային պատերազմ են սկսում
Հունգարիայի օմբուդսմենը քննում է Սաֆարովի գործը
«NEWS.am», 06.11.2012: Հաջորդ շաբաթ նախատեսված է Հունգարիայի հայ համայնքի հանդիպումը այդ երկրի օմբուդսմենի հետ՝ Ռամիլ Սաֆարովի գործով: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հունգարիայի հայկական ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Բիկողոս Հակոբյանը: Նրա խոսքով, ներկայումս Հունգարիայի մարդու իրավունքների պաշտպանը քննում է Սաֆարովի գործը եւ ուսումնասիրում դատարան դիմելու նպատակահարմարության հարցը: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի օմբուդսմենը դատական գործընթաց նախաձեռնի Սաֆարովի արտահանձնման օրինականության հետ կապված: Մեր հանդիպման արդյունքում պարզ կդառնա, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Եթե օմբուդսմենը այլ որոշում կայացնի, այդ դեպքում հայ համայնքի ներկայացուցիչներն իրենք կդիմեն դատարան»,-նշել է Նիկողոս Հակոբյանը: 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: Ս/թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ազատ էին արձակել, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: Սաֆարովի գործի հետ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրավասու մարմիններին, այս դեպքում` արդարադատության նախարարությանը հրահանգել էր ձեռնարկել բոլոր միջոցառումները դատական միջազգային ատյաններ դիմելու համար:
Հայաստանում քաղաքական կուսակցությունների վիճակը ողբալի է. Մանվել Սարգսյան
«Թերթ.am», 05.11.12: 2013–ի նախագահական ընտրություններին բնորոշ առանձնահատկությունն այն է, որ քաղաքական վերնախավի ու կուսակցությունների համար ամենակարևոր գործոնը դրսի աջակցությունն է և այդ դաշտում ստվերային պայմանավորվածությունները։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը։ «Դա այնքան պարզ երևում է: Տեսե՛ք, էս մեկ ամսից ավել է՝ թերթերը խնդրում, աղաչում են, որ մի բան ասե՛ք, բայց դա ոչ ոքի չի հետաքրքրում, ինֆորմացիոն դաշտը չի հետաքրքրում, քանի որ այսօր այլ տեղերում են աշխատանքներ տարվում: Ու դրա համար էլ արդարացվում է լռելը, ինչ-որ քայլեր անելը, ըստ որում, այդ պրոցեսը նույն որակի ու նույն ձևի մեջ է»,– ասաց նա: Սա, ըստ Մանվել Սարգսյանի, գալիս է նրանից, որ քաղաքական այդ ուժերը ներսում, իրենց հասարակությունից որևէ բան չեն ակնկալում, անհրաժեշտ ռեսուրսը փորձում են ստանալ դրսից: Ի պատասխան հարցի, թե այս՝ իր նկարագրած պայմանները արդյոք ընտրությունների կանխորոշված ելքի մասին չե՞ն վկայում, Մանվել Սարգսյանն ասաց. «Ելքը ո՞րն է : Այս պայմաններում եթե մեկը առաջադրվում է, ուրեմն նա էլ նախագահ է: Եթե Սերժ Սարգսյանը օրինակ՝ չառաջադրվեր, ուրեմն նախագահ կդառնար Գագիկ Ծառուկյանը»: Առհասարակ, ըստ Մանվել Սարգսյանի, այս պայմաններում ողբալի է Հայաստանում քաղաքական կուսակցությունների վիճակը: «Մի երկիր, որտեղ 2 տասնամյակից ավել չի գործում ազատ ընտրությունների մեխանիզմը, բայց կուսակցություններն ստիպված են կուսակցական գործունեություն ծավալել»,- ասաց քաղաքագետը: Մանվել Սարգսյանն ասում է, որ ինքնը այն նոր գաղափարն առաջ քաշող վերլուծաբանների թվում է, ովքեր գտնում են, որ Հայաստանում ստեղծված է այնպիսի վիճակ, որտեղ ողջ քաղաքական համակարգի դեմ պետք է կանգնի քաղաքացիական հասարակությունը: «Քաղաքացիական շարժումը միայն կարող է գործոն դառնալ, որը կարող է փոխել այս վիճակը»,– ասաց նա: Ի պատասխան հարցի, թե կարելի՞ իր հայտարարությունից հասկանալ, որ կուսակցություններն սպառել են իրենց և իշխանություններին ընդդիմանալու հիմանական այլընտրանքը հասարակությունն է, քաղաքագետը հստակեցրեց. «Չի եղել մի բան, որ հասարակությունը իրեն սպառի և այս իրավիճակում, առհասարակ, կուսակցության ստեղծումն ու գոյությունը անհնարին է»: Հարցինն, թե ո՞րն է կուսակցությունների և քաղաքացիական հասարակության տարբերությունը, Մանվել Սարգսյանը պատասխանեց՝ ասելով, որ տարբերությունը նրանում է, որ առաջինները քաղաքական ուժեր են, իսկ քաղաքացիական հասարակությունը քաղաքացիներ են, հասարակությունը տերե՛րն են: Եվ քաղաքացիական շարժումն էլ կուսակցության պայքար չէ: Քաղաքագետը նկատեց, որ նմանատիպ իրավիճակներ եղել են այլ երկրներում՝ Սերբիայում, Չիլիում։ Բազմաթիվ այլ երկրներում, որտեղ գործում էր ինչ-որ իշխող կուսակցություն և բոլոր քաղաքական ուժերը ինչ-ինչ պայմանավորվածություններ ունեին տվյալ իշխող ուժի հետ, վիճակը շարունակվում էր տասնամյակներ, բայց հայտնվեց քաղաքացիական շարժում, երիտասարդություն, որը կարողացավ ջարդել մեքենան ու վերականգնել ազատ ընտրությունների մեխանիզմը: Մանվել Սարգսյանին հարցրեցինք նաև, թե ինչպես պետք է արտահայտվի քաղաքացիական հասարակության ակտիվացումը՝ նախագահական ընտրություններում իր ներսից թեկնածո՞ւ առաջադրելով, ընտրությունների վերահսկողության մեխանիզմո՞վ, թե որևէ այլ կերպ: Ըստ քաղաքագետի՝ ձևերը կարող են տարբեր լինել, բայց դա երկրորդական է: Իսկ ավելի կարևորը նպատակը ձևավորելն ու հռչակելն է և գործող իշխանությունների առաջ այդ ուլտիմատումը դնելն է: Ավելին՝ Մանվել Սարգսյանը համոզված է, որ եթե 2008–ին համաժողովրդական շարժումը կուսակցական ղեկավարություն չունենար, ապա հնարավոր կլիներ ինչ-որ արդյունքներ գրանցել: Իսկ այն, որ քաղաքագետի իսկ ձևակերպմամբ՝ Հայաստանում երբեք ոչ մի բան չի փոխվում, պայմանավորված է նրանով, որ հույսը դրել են այս կամ կուսակցությունների միավորման վրա, բայց նրանք, չեն միացել, պառակտվել են, նրանց այդ բանն անել չեն թողել:
ՆԱՏՕ. Թուրքիան չի դիմել Սիրիայի հետ սահմանին հրթիռներ տեղակայելու հարցով
برچسبها:
Տարածաշրջան
Թուրքիայի փոխվարչապետն ահազանգել է արտասահմանում թուրք երեխաների քրիստոնեացման մասին
Subscribe to:
Posts (Atom)













Tehran Time
Yerevan Time
